• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի դասավանդելու Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի  շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը:

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ աշխատակիցներին հնարավորություն կընձեռի 2021/2022 ուսումնական տարում Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում իրականացնելու պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդում՝ 5 օր տևողությամբ:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 12-ը ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • 5-օրյա դասախոսությունների թեմաները,
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի համապատասխան ամբիոնի/բաժնի ղեկավարի համաձայնությունը,
  • Ինքնակենսագրական`Europass տարբերակով (http://europass.cedefop.europa.eu/documents/curriculum-vitae),
  • Ուղեկցող նամակ (Cover letter):

 

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին. հեռ.՝ (010) 547263, (010) 560594: