• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ երկրորդից հինգերորդ կուրսի ուսանողների համար մեկնարկում է «Էրազմուս+KA107» կրթաթոշակային նախագիծը

Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է «Էրազմուս+KA107» կրթաթոշակային նախագծի մեկնարկը  ԵՊԲՀ երկրորդից հինգերորդ կուրսի ուսանողների համար:

Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը շարունակելու Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանում՝ 5 ամիս տևողությամբ: Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 27-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենք՝ 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

  • Ուսումնառության համաձայնագիր,
  • CV:

 

 

Նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ https://eurep.auth.gr/en/students/international/studies/online_application:

Մասնակցության համար անգլերենի լավ իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: