• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
  • Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ

Ծրագրի բովանդակությունը

  1. Ռազմավարական կառավարում
  2. Կազմակերպական կառավարում
  3. Ֆինանսների կառավարում
  4. Մարքեթինգի կառավարում
  5. Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
  6. Գործընթացների կառավարում
  7. Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
  8. Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
  9. Հիվանդանոցների հավատարմագրում
  10. Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
  11. Մարդկային ռեսուրսների կառավարում

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 44 կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն` 2021թ. հոկտեմբերի 6-ից – դեկտեմբերի 16-ը (11 շաբաթ)
  • Դասերի օրերը` չորեքշաբթի և հինգշաբթի՝ 16:00-19:00
  • Մասնակիցների քանակը` մինչև 25
  • Դասավանդման լեզուն` հայերեն
  • Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

 

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 27.09.2021 – 06.10.2021

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

Անձնագիր (բնօրինակը և պատճենը)

Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)

Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում): 


Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308):