• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ քոլեջում սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվում է dimord.emis.am համակարգի միջոցով

Սիրելի դիմորդներ, ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում:

Քոլեջում սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվում է dimord.emis.am համակարգի միջոցով:

Դիմորդները` այս տարի դիմում-հայտերը պետք է լրացնեն առցանց dimord.emis.am համակարգի միջոցով, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև

ա) 3×4 չափի էլեկտրոնային լուսանկար,

բ) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) լուսապատճնեը,

գ) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

դ) կցագրման վկայականի լուսապատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://bit.ly/3yYS9Yh

Հարցերի դեպքում զանգահարեք ԵՊԲՀ քոլեջ

+374 010 301057 հեռախոսահամարով: