• Հայ
  • Рус
  • Eng
Հավաստագրային դասընթաց՝ «Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով

 

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: 

Դասընթացն ինտենսիվ ծրագիր է, նախատեսված բուժքույրերի և ավագ բուժքույրերի համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ բուժքույրական գործի, պացիենտների անվտանգության, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների ուսուցման և խնամքի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, ծանոթանալ միջազգային լավագույն փորձի հետ և ձեռք բերել պրակտիկ հմտություններ բուժօգնության որակի, սպասարկման, պացիենտների խնամքի և կառավառման բնագավառում:

Դասընթացը բաղկացած է 3 բաժիններից` բուժքույրների կոմպետենտությունների ներկայացում, բուժքույրերի անհատականության զարգացում, բուժհաստատությունների հավատարմագրման ստանդարտների կողմից բուժքույրերին ներկայացվող պահանջները:

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: 

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և 30 ՇՄԶ կրեդիտ: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է: Դասընթացը (6 շաբաթ) կանցկացվի երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 16:00-19:00-ը: Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է:  Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է: 

Դասընթացի արժեքը 68 000 դրամ է:

Դիմումները կարող եք ներկայացնել սեպտեմբերի 7-ից մինչև 20-ը:

Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • Դիպլոմ (բնօրինակ և պատճենը)
  • Անձնագիր (բնօրինակ և պատճենը)
  • Տեղեկանք աշխատանքի վայրից (եթե աշխատում եք)

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կամ զանգահարել 010 301 000 (ներքին համար`308) և  091 83 72 12 հեռախոսահամարներով: