• Հայ
  • Рус
  • Eng
Ի գիտություն ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այն օտարերկրացի ուսանողները, ովքեր տվյալ պահին գտնվում են Հայաստանում, 2020 թվականի օգոստոսի 17-ից սկսած՝ կարող են դիմել կացության նոր քարտերի համար՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի ամբողջական փաթեթը. հակառակ դեպքում դրանք չեն ընդունվի: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

  1. Կացության քարտը՝ 3 պատճենների հետ միասին (ունենալու դեպքում), պատճենները՝ ամբողջական թղթի վրա;
  2. Երկու պատճեն մուտքի արտոնագրից (առաջին անգամ դիմելու դեպքում), պատճենները՝ ամբողջական A4 չափի թղթի վրա;
  3. Մեկ պատճեն անձնագրից;
  4. Երեք լուսանկար (3x4 անփայլ);
  5. Անձնագրի հայերեն թարգմանութունը՝ վավերացված նոտարի կողմից;
  6. Մեկ պատճեն անձնագրի թարգմանությունից;
  7. Տեղեկանք առողջության մասին;
  8. Ազգությամբ հայ ուսանողները՝ ծննդյան վկայականի և ծնողների անձնագրերի պատճենները (A4 չափի թղթի վրա):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից 16:00:

Վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: