• Հայ
  • Рус
  • Eng
Ի գիտություն ԵՊԲՀ ուսանողների

Հարգելի ուսանողներ,  տեղեկացնում ենք ձեզ, որ համաճարակային նոր իրավիճակով պայմանավորված՝  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մշակել է ուսանողների հիբրիդային ձևաչափով ուսուցման կազմակերպման և  գիտելիքների ատեստավորման նոր կանոնակարգի նախագիծ, որը կներկայացվի համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը։

Համաձայն այդ կանոնակարգի նախագծի՝

ա) առաջին կուրսի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից՝ առկա ձևաչափով,

բ) երկրորդ և բարձր կուրսերի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց ձևաչափերը համակցված)։

Ամբողջական կանոնակարգը ձեր ուշադրությանը կներկայացվի հաստատումից հետո։