• Հայ
  • Рус
  • Eng
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն կընձեռի 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասախոսություններով հանդես գալ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում՝ 5 օր տևողությամբ՝ https://www.usc.gal/en:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 30-ը Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Շարժունության համաձայնագիր
  • Հրավեր Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի համապատասխան բաժնից, 
  • Անձնագրի պատճեն,
  • CV:

Հայտադիմումների վերջնաժամկետն է ս/թ մարտի 30-ը:

 

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է: 

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին 

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: