• Հայ
  • Рус
  • Eng
Կատարելագործման կրեդիտավորված դասընթացներ

2023 թվականից (պարբերաբար) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից, ավագ և միջին բուժաշխատողների, դեղագետների և դեղագործների համար, առկա և հեռավար (ԶՈՒՄ հարթակում) ձևաչափով կանցկացվեն կրեդիտավորված դասընթացներ, որոնց ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով:

Մասնակիցներին կշնորհվի համապատասխան կրեդիտներ: Դասընթացների թեմաներին և տրամադրվող կրեդիտներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝  ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ,ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ։

«Նյարդաակնաբանություն թեմայով» դասընթաց ավագ բուժաշխատողների համար (31 տեսական և 85 գործնական կրեդիտ)

«Դեղերի պահպանման պայմանները» թեմայով դասընթաց դեղագործների համար (10 տեսական կրեդիտ)

«Դեղագործական կենսատեխնոլոգիա։ Ժամանակաից կենսատեխնոլոգիական դեղամիջոցների դերը, նշանակությունը և կիրառությունը դեղագործության և բժշկության ոլորտներում» թեմայով դասընթաց դեղագետների համար (15 տեսական կրեդիտ)

«Կրծքային վիրաբուժության ընդհանուր հարցեր» թեմայով դասընթաց ավագ բուժաշխատողների համար (67 տեսական և 33 գործնական կրեդիտ)

«Միջնորմի հետազոտություններ» դասընթաց (17 տեսական և 17 գործնական կրեդիտ)

«Համաճարակաբանության արդի հարցերը» դասընթաց 5 շաբաթյա դասընթաց ավագ բուժաշխատողների համար (38 տեսական, 82 գործնական կրեդիտ)

«Համաճարակաբանության արդի հարցերը» 7 շաբաթյա դասընթաց ավագ բուժաշխատողների համար (58 տեսական և 128 գործնական կրեդիտ)

«Կրծքային վիրաբուժության առանցքային հարցեր» դասընթաց  ավագ բուժաշխատողների համար (100 տեսական և 50 գործնական կրեդիտ)

«Շճաբանական հետազոտությունների սկզբունքներ» թեմայով 1-շաբաթյա դասընթաց(6 տեսական և 7 գործնական կրեդիտ)

«Առաջին բուժօգնությունը տարբեր իրավիճակներում բոլոր պրոֆիլի բուժքույրերի համար» թեմայով դասընթաց ` առցանց՝ «Զում» հարթակ (ՇՄԶ 19 տեսական կրեդիտ)

«Մաքրման, ախտահանման և մանրէազերծման գործընթացը բոլոր պրոֆիլի բուժքույրերի համար» թեմայով դասընթաց` առցանց՝ «Զում» հարթակ (ՇՄԶ 19 տեսական կրեդիտ)

«Վիրահատարանի և վիրակապարանի բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց` առցանց՝ «Զում» հարթակ (ՇՄԶ 19 տեսական կրեդիտ)

«Վիրաբուժական բաժանմունքների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց՝ առցանց՝ Զում հարթակ (ՇՄԶ 19 տեսական կրեդիտ)