• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության թափուր մնացած տեղերի վերաբաշխումը  հաստատելու մասին», ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1258-Ն որոշման 2-րդ կետը՝

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

(ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)

Մասնագիտություն

Քանակ

Ուռուցքաբանություն     

1

Մանկական վիրաբուժություն

1

Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն

1

Համաճարակաբանություն

1

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

ԸՆԴԱՄԵՆԸ

5

 

Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ մինչև ժամը 11:00-ն: Արդյունքները կամփոփվեն  հոկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին:

Նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները սկանավորված/ 

  1. Ռեկտորին ուղղված դիմում
  2. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)
  3. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)
  4. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,
  5. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)
  6. 3 լուսանկար 3x4 չափի

Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, կամ առցանց՝ admissions.postgraduate.gm@ysmu.am  էլեկտրոնային հասցեով։

Հարցերի դեպքում զանագահարել +374 10 301 000, ներքին՝ 365, 429: