Գարնանային տրամադրությամբ ողողված համարն իր մեջ ներառում է կլինիկական, կրթական, սպորտային նյութեր, բժշկագիտությանը նվիրված հետաքրքիր փաստեր, հարցազրույցներ, ինչպես նաև բժշկական մայր բուհում իրականացված բազմաթիվ միջոցառումների մասին պատմող պատառիկներ, բժիշկների առօրյայից դրվագներ:
Լցրեք ձեր օրն համալսարանական տարատեսակ նորություններով՝ ընթերցելով «Ապագա բժիշկ» ամսագրի գարնանաբույր համարը:
«Ապագա բժիշկը» կարող եք ձեռք բերել խմբագրությունից (լաբորատոր մասնաշենք, 7-ին հարկ) կամ Հասարակայնության հետ կապերի բաժնից (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000 ներքին 211 հեռախոսահամարով:
Էլեկտրոնային տարբերակն է https://bit.ly/3M2Tdno :
Բոլորիդ հաճելի ընթերցում ենք մաղթում: