• Հայ
  • Рус
  • Eng
Լույս է տեսել «Ապագա բժիշկ» թերթի հատուկ համարը

Ավելի քան վեց տասնամյակների պատմության ընթացքում «Ապագա բժիշկ» թերթի հերթական համարն առաջին անգամ ամփոփում է ոչ թե բժշկական համալսարանում կատարվող ամենակարևոր և հիշարժան իրադարձությունները, այլ հատուկ թողարկմամբ նվիրվում է հանուն հայրենիքի կյանքը զոհած երեք տասնյակ համալսարանականների հիշատակին:

Բժշկական բուհի ստեղծագործական թիմը «Մերօրյա հերոսները» խորագրի ներքո ներկայացրել է հերացիականների հերոսական պատմությունները, մարդկային ու մասնագիտական սխրանքները:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ընկածների հիշատակը հավերժ է մեր սրտերում... «Ապագա բժիշկ» թերթի հատուկ համարը կարող եք ձեռք բերել ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հարցերի դեպքում զանգահարել +374 011 621 102 հեռախոսահամարով: