• Հայ
  • Рус
  • Eng
Մեկշաբաթյա կրեդիտավորված դասընթաց` բժիշկների և բուժքույրերի համար
7․11․2022

Հակամանրէային կայունության համաշխարհային շաբաթվա շրջանակում նոյեմբերի 21-ից 25-ը Համաճարակաբանության ամբիոնում կանցկացվի 1 շաբաթյա կրեդիտավորված դասընթաց` բժիշկների և բուժքույրերի համար՝ «Հակամանրէային կայունության հիմնախնդիրը, համաճարակաբանական վերահսկողության համակարգ» թեմայով:

Մասնակիցներին կշնորհվի 10 տեսական և 20 գործնական ՇՄԶ կրեդիտ: Մանրամասների համար դիմել ԵՊԲՀ ՇՄԶ բաժին կամ զանգահարել ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոն 010-301-000 (ներքին`311):