• Հայ
  • Рус
  • Eng
ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիան հրավիրում է մասնակցելու նորարարական ոլորտի գիտաժողովի

ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիան հրավիրում է մասնակցելու «Նորարարական տեխնոլոգիաների ժամանակակից ասպեկտները վերականգնողական բժշկության մեջ. էկոլոգիական հիմնախնդիրներ» միջազգային գիտագործնական համաժողովին: Համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 25-26-ը Մոսկվայում առցանց, իսկ հնարավորության դեպքում՝ նաև  առկա ձևաչափով՝ համապատասխան կանոնների պահպանմամբ:

Համաժողովի պաշտոնական լեզուներն են ռուսերենն ու անգլերենը:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը, որը հասանելի է հավելվածում, և մինչև մայիսի 15-ը ուղարկել այն Կազմակերպչական կոմիտեի էլեկտրոնային հասցեներից մեկին՝ igor.minin@inbox.ru, mailto:amtn318@mail.ru, bosmar39@mail.ru .

Համաժողովի համանախագահներից է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Արմենակ Համբարձումյանը, որը համատեղությամբ նաև ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահն է: