• Հայ
  • Рус
  • Eng

Ախտորոշիչ կենտրոն

Ղեկավար` Մարիաննա Իգորի Գևորգյան

«Մուրացան» հիվանադանոցային համալիրի ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ի հունիսին` ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դ.Դումանյանի նախաձեռնությամբ: 
Ախտորոշիչ կենտրոնը ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման և թերապիայի թիվ 3 ամբիոնների ուսումնական բազան է:


Ղեկավար` Մարիաննա Իգորի Գևորգյան

«Մուրացան» հիվանադանոցային համալիրի ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ի հունիսին` ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դ.Դումանյանի նախաձեռնությամբ:
Ախտորոշիչ կենտրոնը ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման և թերապիայի թիվ 3 ամբիոնների ուսումնական բազան է:

 

Կարդալ ավելին
Փակել

Կենտրոնում իրականացվում են հետևյալ ծառայությունները`
• ռենտգեն հետազոտություն ամբողջ ծավալով, ֆլյուրոգրաֆիա, ռենտգեն դենսիտոմետրիա (DEXA)
• ուլտրաձայնային հետազոտություն ամբողջ ծավալով, նեյրոսոնոգրաֆիա
• դոպլեր, դուպլեքս
• էլեկտրասրտագրություն
• սրտի ծանրաբեռնվածության «Տրեդ-Սիլլ» թեստ
• էնդոսկոպիա, «Helikobakter pylori»-ի որոշում
• մամոգրաֆիա

Կենտրոնն ապահովված է հետևյալ սարքավորումներով`
• Էնդոսկոպիկ սարքավորում «Olympus GIF xp20»` ապահովում է տեսանելիության մատչելիություն և բարձր արդյունավետություն
• «Evis Exera II»` ունի պատկերի մոտեցման և մեծացմած հնարավորություն: Սարքի թվային մեծացման շնորհիվ կատարվում է լորձաթաղանթի մանրակրկիտ ուսումնասիրություն: «NBI» տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել տեղային մանրակրկիտ հետազոտություն, բացահայտել թաքնված կառուցվածքային միավորները:
• «HOLOGIC» մակնիշի «Discovery C» երկէներգետիկ ռենտգեն օստեոդենսիտոմետր`հիմնականում կատարվում է երկու` կոնք-ազդրային և ողնաշարի գոտկային հատվածների դենսիտոմետրիա, որտեղ ավելի հաճախ են հանդիպում օսթեոպորոտիկ կոտրվածքները:
• SIEMENS I–conos R-200 թվային ռենտգեն բոլոր հնարավորություններով
• Էլեկտրասրտագրության սարքավորում SCHILLER AT 101
• Ստացիոնար սոնոգրաֆ HDI` գունավոր դոպլերով, նաև մեծահասակների և մանկական տվիչներով
Նորագույն թվայնացված սարքավորումների ճառագայթահարումը նվազագույն է և կազմում է սովորական կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի դոզայի 1/10 մասը:

Դենսիտոմետրիա հետազոտությունը կատարելու կլինիկական ցուցումներն են.
• վաղաժամ դաշտանադադար,
• բնական դաշտանադադար,
• երիկամային անբավարարություն,
• լյարդի խրոնիկական հիվանդություններ,
• կորտիկոստերոիդների երկարատև ընդունում,
• ռևմատոիդ արթրիտ,
• հիպերպարաթիրեոիդիզմ:

Աշխատանքային ժամերն են` 9:00 -17:00-ը։
Պոլիկլինիկական ծառայությունները մատուցվում են աշխատանքային բոլոր ժամերին, իրականացվում են նաև հերթապահություններ:

Անձնակազմ

Գևորգյան Մարիաննա Իգորի

կենտրոնի ղեկավար

Թորոսյան Արթուր Սամվելի

բժիշկ-սրտաբան

Գալստյան Լիլիթ Սամվելի

մանկական նյարդաբան

Գզոյան Նունե Ալբերտի

բժիշկ-ռենտգենաբան

Խաչատրյան Անի Մարտիրոսի

բժիշկ-ռենտգենաբան

Վանյան Նաիրա Ալբերտի

էնդոսկոպիայի բժիշկ

Հովհաննիսյան Աղունիկ Կոմունիկի

էնդոսկոպիայի բժիշկ

Կարապետյան Տաթևիկ Աշոտի

մամոգրաֆիայի բժիշկ

Եղիազարյան Հասմիկ Աշոտի

սոնոգրաֆիայի բժիշկ

Մխիթարյան Արմենուհի Ֆրոնտիկի

սոնոգրաֆիայի բժիշկ

Շահբազյան Սյուզաննա Ստյոպայի

սոնոգրաֆիայի բժիշկ

Ալոյան Մելինա Ալբերտի

սոնոգրաֆիայի բժիշկ