• Հայ
  • Рус
  • Eng

Ակնաբուժական կլինիկա

Հիմնադրվել է 1929թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան:

Կլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ակնաբուժության ամբիոնի ուսումնական բազան է:

Կլինիկական մասնագիտացում

Համալսարանական ակնաբուժական կլինիկան հանրապետությունում միակ գիտակլինիկական հիմնարկն է, որտեղ ուսումնասիրվում են մանկական ակնային պաթոլոգիաների արդիական պրոբլեմները:

Բուժհաստատությունը մասնագիտանում է շլությամբ, կարճատեսությամբ, աստիգմատիզմով, նիստագմով, բնածին արատներով, գլաուկոմայով և տարիքային կատարակտով հիվանդների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման գործում:

Հիմնադրվել է 1929թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան:

Կլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ակնաբուժության ամբիոնի ուսումնական բազան է:

Կլինիկական մասնագիտացում

Համալսարանական ակնաբուժական կլինիկան հանրապետությունում միակ գիտակլինիկական հիմնարկն է, որտեղ ուսումնասիրվում են մանկական ակնային պաթոլոգիաների արդիական պրոբլեմները:

Բուժհաստատությունը մասնագիտանում է շլությամբ, կարճատեսությամբ, աստիգմատիզմով, նիստագմով, բնածին արատներով, գլաուկոմայով և տարիքային կատարակտով հիվանդների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման գործում:

Կլինիկայում կիրառվող յուրահատուկ բուժախտորոշիչ եղանակներից են`

երկաչյա տեսողության քանակական գնահատման մեթոդը,
տրանսպալպեբրալ օֆթալմոտոնոմետրիայի մեթոդը,
որոշակի բիոքիմիական ցուցանիշների միջոցով աչքի սկլերալ թաղանթի կառուցվածքի պրոգնոստիկ գնահատականը,
աչքի ուլտրաձայնային բիոմիկրոսկոպիան,
աչքի անոթաթաղանթի օպտիկոկոհերենտ տոմոգրաֆիան,
տեսողական նյարդի տրանսկուտանեալ էլեկտրոստիմուլացիան,
հազվադեպ հանդիպող ակնաշարժ պաթոլոգիաների վիրաբուժական բուժումը,
ակնաշարժ պաթոլոգիաների ժամանակ ֆադեն-վիրահատությունը,
աճող կարճատեսությամբ աչքի սկլերոպլաստիկան «Ալոպլանտ» տրանսպլանտանտով,
երկտեսության, հետերոֆորիայի, մնացորդային և երկրորդային շլության սֆերոցիլինդրոպրիզմատիկ շտկումը,
օնլայն խորհրդատվության հնարավորություն` անհաս երեխաների ռետինոպաթիայի, ինչպես նաև ակնահատակի այլ ակնաախտահարումներով հիվանդների արտասահմանյան (ԱՄՆ) բժշկական կենտրոնների մասնագետների հետ,
ամբլիօպիայի և ամբլիոբինօպիայի կոմպլեքսային փուլային պլեօպտիկ, օրթօպտիկ և դիպլօպտիկ բուժումը` նաև համակարգչային ծրագրերի կիրառմամբ,
արտթերապիան:
ԵՊԲՀ-ի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան ՀՀ առողջապահության նախարարության երեխաների տեսողության պահպանման հանրապետական մեթոդական կենտրոնն է:
 

Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է՝

Մոսկվայի Հելմհոլցի անվան ԳՀԻ-ի,
Կահիրեի կենտրոնական ակնաբուժական հոսպիտալի,
Սան-Ֆրանցիսկոյի աչքի խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ակնաբուժական հետազոտությունների ինստիտուտի,
ԱՄՆ-ի (San Jose, CA, USA) նկարների արխիվացման կոմունիկացիոն համակարգի (EyePACS) հետ:
 

Գիտական գործունեություն

Կլինիկայում իրականացվում են հետևյալ թեմատիկ գիտական հետազոտությունները`

երկաչյա տեսողությունը նորմայում և ակնաախտահարումների ժամանակ,
աճող կարճատեսության զարգացման պաթոգենետիկ մեխանիզմները,
ակոմոդացիոն խանգարումներ,
ամբլիօպիայի արդիական բուժման եղանակները,
տարբեր ախտահարումների ժամանակ սպիտապատյանի առաձգական հատկությունների փոփոխությունները:

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ
Գաբրիելյան Ահարոն Ռոբերտի կլինիկայի ղեկավար բ.գ.դ. , պրոֆեսոր

Շահինյան Հրանտ Ալեքսանի ավագ օրդինատոր բ.գ.թ. , դոցենտ

Ամիրխանյան Անդրե Ավանեսի բժիշկ-օրդինատոր

Ղարիբջանյան Հասմիկ Ահարոնի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ. , դոցենտ

Միդոյան Մարինա Ավետիկի բժիշկ-օրդինատոր

Սարգսյան Անահիտ Վալդեմանի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.

Աղայան Լիլիթ Դորվարդի բժիշկ-օրդինատոր

Զաքարյան Ալինա Նորիկի բժիշկ-օրդինատոր

Մուրադյան Հասմիկ Մարտունու բժիշկ-օրդինատոր

Սարգսյան Ինգա Սամվելի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.

Բազինյան Լիլիթ Էդուարդի բժիշկ-օրդինատոր

Բաղդասարյան Եղիշե Ալիկի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.

Մարտիրոսյան Ինեսսա Վալերիկի բժիշկ-օրդինատոր

Այլամազյան Մարինա Մամիկոնի բժիշկ-անեսթեզիոլոգ