• Հայ
  • Рус
  • Eng

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկա

Կլինիկայի ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյան

Կլինիկան հիմնադրվել է 1976 թ.-ին։ Առաջին ղեկավարն եղել է բ.գ.թ. Օ.Ն. Մելքոնյանը, ով այժմ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրենն է:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկան ներկայացված է 2 ծառայությունով` անեսթեզիոլոգիայի ծառայություն և ինտենսիվ թերապիայի ծառայություն (ծավալված` 15 մահճակալով):

Կլինիկան հագեցված է անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից սարքավորումներով:

 

Կլինիկայի ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյան

Կլինիկան հիմնադրվել է 1976 թ.-ին։ Առաջին ղեկավարն եղել է բ.գ.թ. Օ.Ն. Մելքոնյանը, ով այժմ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրենն է:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկան ներկայացված է 2 ծառայությունով` անեսթեզիոլոգիայի ծառայություն և ինտենսիվ թերապիայի ծառայություն (ծավալված` 15 մահճակալով):

Կլինիկան հագեցված է անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից սարքավորումներով:

Ինտենսիվ թերապիայի ծառայության որակյալ բուծօգնության կազմակերպման համար առկա են`

արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ (Hamilton – ֆիրմայի), որոնք հնարավորություն են տալիս կիրառելու տարատեսակ ռեժիմներ, Intelligent Ventilation կոնցեպցիայի ներգրավմամբ (NIV, APVsimv, DuoPAP, APRV, ASV և այլ ) և կատարելու շնչառական ֆունկցիայի ծավալուն մոնիտորինգ (Cstat-ի որոշում P/V Tool հնարքի օգնությամբ, կապնոգրաֆիա 10 պարամետրի որոշմամբ և այլն),
հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգ (Schiller - ֆիրմայի), որը հնարավորությունն է տալիս կենտրոնական համակարգչի օգնությամբ ստանալու, գրանցելու, պահպանելու և փոփոխելու մոնիտորինգի պարամետրերը, կատարել ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք մոնիտորինգ:
Կլինիկան իրականացնում է.

անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի օգնության կազմակերպում` բուժհաստատությունում ընգրկված բոլոր ծառայությունների հետ համագործակծության ապահովմամբ.
անեսթեզիոլոգիական մասնագիտացված օգնության ցուցաբերում`
հիվանդների կոնսուլտացիա, զննում և նախապատրաստում անեսթեզիայի
անզգայացման ապահովում վիրաբուժական, թերապևտիկ և ախտորոշիչ միջամտությունների ժամանակ` ընդհանուր և ռեգիոնար (ողնուղեղային, էպիդուրալ) անզգայացման մեթոդների կիրառմամբ
մոնիտորինգի, արհեստական շնչառության և ջրա-էլեկտրոլիտային, հեմոստազի, սիրտ-անոթային համակարգի կենսագործունեության ապահովում ներվիրահատական շրջանում և կրիտիկական վիճակներում
ցավային համախտանիշի ախտորոշում և բուժում նախա- և հետվիրահատական շրջաններում
կյանքին վտանգ սպառնացող օրգանիզմի ֆունկցիայի խանգարմամբ (պոլիտրավմա, սեպսիս, տարբեր ծագման կոմաներ, շնչական, սիրտ-անոթային, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ֆունկցիայի անբավարարություն, ծանր ընթացքով հետվիրահատական շրջան և այլն) հիվանդներին մասնագիտացված օգնության ցուցաբերում,
շնչառության ֆունկցիայի ախտորոշում և ռեսպիրատոր թերապիայի ապահովում (շնչուղիների անցանելության ապահովում, օքսիգենոթերապիայի, արհեստական և օժանդակ շնչառության ապահովում (NIV, SIMV, DuoPAP, APRV, ASV և այլ ռեժիմների կրառմամբ)
սիրտ-անոթային ֆունկցիայի ախտորոշում, պահպանում և բուժում (ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիտորինգի ապահովումով)
նյարդային, մարսողական, միզասեռական, էնդոկրին համակարգի հիվանդությունների կրիտիկական վիճակների կոմպլեքսային բուժում (գործիքային և լաբորատոր ախտորոշման բոլոր հնարավոր և հասանելի մեթոդների կրառմամբ)
հոմեոստազի խանգարումների բուժման իրականացում (ինֆուզիոն, տրանսֆուզիոն թերապիայի կիրառմամբ, մակարդելիության համակարգի շեղումների հայտնաբերման և շտկման իրականացմամբ)
հակամանրէային կանխարգելում և բուժում
սննդային օգնության կազմակերպում (էնտերալ և պարենտերալ ներմուծման մեթոդների կիրառմամբ)
ծանր հիվանդների հետվիրահատական շրջանի բուժման իրականացում
սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների իրականացում
 

Անեսթեզիանների, կրիտիկական վիճակների բուժման և ռեսպիրատոր թերապիայի իրականացմանն ընդգրկված բժշկական անձնակազմի ուսուցում, գործողությունների գնահատում
Կիրառական և ֆունդամենտալ գիտական հետազոտությունների անցկացում բուժման որակի բարելավման նպատակով
Ներգրավում` բժշկական ուսումնական հաստատության կրթական գործընթացում
 

Կլինիկայի առաջատար մասնագետները դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և մասնակցում երիտասարդ մասնագետների հետդիպլոմային ուսուցմանը:

Կլինիկայի մասնագետները նաև իրականացնում են խորհրդատվություն Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի բուժհաստատություններում և մասնակցում դատաբժշկական փորձաքննություններին:

 

 

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ

Մալխասյան Իրինա Էդուարդի - կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր

Կոստանյան Վալերի Վլադիմիրի - Անեսթեզիոլոգիական ծառայության պատասխանատու

Սաֆարյան Արտակ Ժորայի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Հակոբյան Արթուր Հակոբի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Հովհաննիսյան Հայկ Հովսեփի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Ֆիչիջյան Արթուր Բագրատի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Մանուչարյան Գրիգոր Կամոյի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Առաքելյան Արթուր Նորիկի - Ինտենսիվ թերապիայի ծառայության պատասխանատու

Ստեփանյան Գայանե Հայկի - հերթափող.կլին.օրդինատոր

Վարդազարյան Մարինե Սամվելի - հերթափող.կլին.օրդինատոր

Գրիգորյան Հայրիկ Համլետի - անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Մուրադյան Հայկազ Արմենի - անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Մուրադյան Նարինե Մանվելի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Բադալյան Նունե Ազատի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Պետրոսյան Ալեքսան Աշոտի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Մելքումյան Լուսինե Գառնիկի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Մելքումյան Գուրգեն Գառնիկի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Ենգիբարյան Անահիտ Արթուրի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Բավեյան Լիլիթ Գևորգի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Առաքելյան Աննա Գեղամի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.

Հովհաննիսյան Արման Խոսրովի - բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատ.