• Հայ
  • Рус
  • Eng

Անգիոնևրոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Անգիոնևրոլոգիայի ամբիոնը 2004-2011թթ.-ին գործել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կազմում: Ամբիոնի վարիչն է նյարդաբան, պրոֆեսոր Հենրի Բակունցը: Նա Նյարդաբանների համաշխարհային ֆեդերացիայի (WFN), «Stroke» համաշխարհային կազմակերպության (WSO), Նյարդաբանական գիտությունների եվրոպական ֆեդերացիայի (EFNS) անդամ է,1977թ.-ից՝ Հայաստանում անգիոնևրոլոգիական ծառայության ղեկավարը: 

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Անգիոնևրոլոգիայի ամբիոնը 2004-2011թթ.-ին գործել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կազմում: Ամբիոնի վարիչն է նյարդաբան, պրոֆեսոր Հենրի Բակունցը: Նա Նյարդաբանների համաշխարհային ֆեդերացիայի (WFN), «Stroke» համաշխարհային կազմակերպության (WSO), Նյարդաբանական գիտությունների եվրոպական ֆեդերացիայի (EFNS) անդամ է,1977թ.-ից՝ Հայաստանում անգիոնևրոլոգիական ծառայության ղեկավարը: Նրա ղեկավարությամբ հանրապետությունում առաջին անգամ ստեղծվել է անգիոնևրոլոգիայի կլինիկա` նեյրոռեանիմացիոն ծառայությամբ և նեյրոդետոքսիկացիայի բաժանմունքով: Առողջապահության և ժամանակակից բժշկության ոլորտում մեծ ներդրման համար ընտրվել է Միջազգային կենսագրական կենտրոնի անդամ (IBC, Cambridge, England):
2004թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտում կազմավորված անգիոնևրոլոգիայի ամբիոնը ևս ստեղծման օրվանից մինչ 2020 թվականը ղեկավարել է պրոֆեսոր Բակունցը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Տարվա ընթացքում բժիշկների վերապատրաստման համար ամբիոնում անցկացվում են ինը շաբաթական և 2 յոթ շաբաթական ցիկլեր` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ցիկլերի հիմնական թեմաներն են`
• «Ուղեղային արյան շրջանառության կարգավորումը և ուղեղանոթային շրջանառության մեխանիզմները»,
• «Իշեմիկ ինսուլտ: Կլինիկան, ախտորոշումը և բուժումը»,
• «Հեմորագիկ ինսուլտ»,
• «Դիսցիրկուլյատոր, մետաբոլիկ էնցեֆալոպաթիաներ. կլինիկան, ախտորոշումը, բուժումը»:
Ցիկլերը սկսվում և ավարտվում են վերապատրաստվողների թեստավորմամբ՝ ամբիոնում մշակված և պարբերաբար թարմացվող թեստերով: Ցիկլերի ընթացքում կուրսանտներն անցնում են ինչպես տեսական վերապատրաստում` դասախոսություններ, թեստեր, սեմինարներ, կլինիկական հետաքրքիր դեպքերի քննարկումներ, այնպս էլ ակտիվորեն զբաղվում են գործնական աշխատանքով` հիվանդների զննում և վարում:
Հետբուհական և շարունակական կրթության հաստատված ծրագրերով ամբիոնում անցկացվում է կլինիկական օրդինատորների ուսուցում` նյարդաբանություն մասնագիտությամբ: Ներկայումս ամբիոնում սովորում է 9 կլինիկական օրդինատոր։ Ակտիվորեն մասնակցելով ամբիոնի պրակտիկ գործունեությանը` նրանք վարում են հիվանդներ, իրականացնում են հերթապահություններ` ինքնուրույն կամ հիմնական օրդինատորի հետ, մասնակցում են համայցերին և հիվանդների զննմանը: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում անց են կացվում գիտաժողովներ` հետաքրքիր դեպքերի քննարկմամբ, ինչպես նաև կլինիկական օրդինատորների զեկույցներ`տարբեր թեմաներով:
Ամբիոնի կլինիկական բազաներն են «Նաիրի» ԲԿ-ի անգիոնևրոլոգիայի և «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության կլինիկաները:

Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գործունեության հիմնական ուղղությունն է ուղեղային արյան շրջանառության ախտորոշման, կանխարգելման և բուժման ռացիոնալ մեթոդների կիրառումը ուղեղում պաթոլոգիկ պրոցեսի զարգացման տարբեր փուլերում:
2004 թ.-ից մինչ այժմ ամբիոնում պաշտպանվել է 2 թեկնածուական ատենախոսություն`
• «Շրջանառող իմունային համալիրները և կոմպլեմենտի համակարգը սուր ուղեղանոթային պաթոլոգիայի ժամանակ»,
• «Ուղեղային ինսուլտի կլինիկահամաճարակաբանային բնութագիրը Հայաստանում» թեմաներով:
Ամբիոնում իրականացված գիտահետազոտական աշխատանքներն իրենց արտացոլումն են գտել 30-ից ավելի հոդվածներում և թեզերում, որոնք հրատարակվել են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գիտաբժշկական ամսագրերում և գիտաժողովների, վեհաժողովների, ֆորումների գիտական նյութերի ժողովածուներում:
Ամբիոնում կատարվել է գիտահետազոտական աշխատանք «Ինսուլտի կանխարգելման, ախտորոշման և բուժման նոր մեթոդների մշակում և ռիսկի գործոնների հայտնաբերում» թեմայով, որը ֆինանսավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Ամբիոնում հրատարակվել են`
• «Ուղեղային ինսուլտ» ուսումնական ձեռնարկը (անոթավորման առանձնահատկությունները, անոթների կառուցվածքը, ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմները),
• «Ուղեղային ինսուլտի ռեգիստրը Հայաստանում» մեթոդական ձեռնարկը:
Բացի այդ, 2011թ.-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ. Բակունցի կողմից Մոսկվայում հրատարակվել է «Ցերեբրալ ինսուլտի էնդոգեն գործոնները» մենագրությունը, որն ամբիոնում անցկացված բազմամյա գիտահետազոտական աշխատանքների ամփոփման արդյունքն է: Մենագրությունը նախատեսված է նյարդաբանների, սրտաբանների, էնդոկրինոլոգների, նեյրոռեանիմատոլոգների, ռեաբիլիտոլոգների, թերապևտների, մոլեկուլյար կենսաբանության և իմունաբանության ոլորտի մասնագետների համար:
Ներկայումս ամբիոնում հրատարակման է պատրաստվում «Ուղեղի անոթային հիվանդությունների ախտորոշման գերձայնային մեթոդները» թեմայով ուսումնական ձեռնարկը, աշխատանքներ են տարվում դոկտորական 2 ատենախոսությունների վրա:

Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է`
• ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարության Ն.Ի. Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության, ինչպես նաև ֆունդամենտալ և կլինիկական նևրոլոգիայի ամբիոնների,
• ՌԴ Ինսուլտի գիտահետազոտական ինստիտուտի,
• Գերմանիայի Գրեյֆսվայլդի համալսարանի նևրոլոգիայի կլինիկայի,
• Ինսբրուկի բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի (Ինսբրուկ, Ավստրիա),
• Charles University նյարդաբանության ամբիոնի (Պրագա, Չեխիայի Հանրապետություն) հետ:

Ամբիոնի աշխատակազմ

Սիլվանյան Գայանե Հրաչի բ.գ.թ., ասիստենտ
Եղյան Լիաննա Կարենի բ.գ.թ., ասիստենտ
Լոքյան Արսեն Բաղդասարի բ.գ.թ., ասիստենտ
Ամրոյան Հասմիկ Ռաֆայելի ասիստենտ
Թավադյան Զարուհի Դմիտրիի ասիստենտ

Աշխատակազմ