• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա թիվ 4

Ղեկավար` Անահիտ Դավիթի Եղիազարյան

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկան կազմակերպվել համալսարանական հիվանդանոցի շենքի առաջին հարկում։ Լիարժեք սկսել է գործել 2011թ.-ի օգոստոսի 1-ից:
Բուժական բոլոր կաբինետներն ապահովված են ժամանակակից, բարձրորակ սարքավորումներով, գործիքներով և նյութերով:
Պոլիկլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» ամբիոնի կլինիկական բազան է: Այդ նպատակին են ծառայում ուսումնական 3 դասասենյակներ և 2 սենյակներ` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով և ֆանտոմներով:
Պոլիկլինիկայի ուղղվածությունն է մանկական ազգաբնակչության ստոմատոլոգիական բուժական և կանխարգելիչ բազմածավալ բուժօգնությունը:
Պոլիկլինիկայում հետազոտվում, ախտարոշվում և բուժվում են ստոմատոլոգիական հետևյալ հիվանդությունները՝
• կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի
• բարդացած կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի
• ոչ կարիոզ ախտահարումներ
• բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարումներ և հիվանդություններ
• լեզվի և շրթունքների ախտահարումներ և հիվանդություններ
• լնդաբորբ
• հարատամնաբորբ (պարօդոնտիտ)
• կծվացքի, ատամնաշարերի և ատամների շեղումներ
• ատամնաքարերի և ատամնափառերի մաքրում, մասնագիտական հիգիենա
• հիգիենիկ դաստիարակություն

Դիմածնոտային վիրաբուժական բաժնի հետ համատեղ պոլիկլինիկայի բժիշկներն իրականացնում են չենթարկվող, վախի անհաղթահարելի զգացումով, ընդհանուր կամ մտավոր թերզարգացումով երեխաների ատամների բուժում` ընդհանուր անզգայացման միջոցով:
Պոլիկլինիկայի մասնագետներն իրականացնում են 0-8, 12 տարեկան երեխաների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի բնակչության անվճար ստոմատոլոգիական բուժօգնությունը:
Այստեղ սպասարկվում են ոչ միայն Էրեբունի համայնքի (շուրջ 10500), այլև ողջ հանրապետության երեխաները` ըստ դիմելիության:
Ծառայությունն իրականացվում է ՀՀ-ում մանուկների ստոմատոլոգիական հիվանդություների բուժման և կանխարգելման գիտական հիմունքներով ստեղծված ծրագրերի հիման վրա:

Անձնակազմ

Եղիազարյան Անահիտ Դավթի

պոլիկլինիկայի ղեկավար

Մովսիսյան Գայանե Մորիսի

բժիշկ-ստոմատոլոգ

Ծատուրյան Նարե Ջանիկի

բժիշկ-ստոմատոլոգ

Ազարյան Ռուզաննա Սերգեյի

բժիշկ-ստոմատոլոգ

Հովակիմյան Ֆարիգա Գագիկի

բժիշկ-ստոմատոլոգ

Գևորգյան Մարինե Աշոտի

բժիշկ-ստոմատոլոգ

Բեսալյան Սուսաննա Արշալույսի

բժիշկ-ստոմատոլոգ

Գրիգորյան Նարա Հրահատի

բժիշկ-ստոմատոլոգ

Տեր-Գրիգորյան Դիանա Արայի

օրթոդոնտ-ստոմատոլոգ, բ.գ.թ.