• Հայ
  • Рус
  • Eng

Առողջապահական իրավունք

Երևանի պետական բժշկական համալսարանն առանձնահատուկ դեր է հատկացնում ապագա բժիշկների և մասնագետների իրավագիտակցության զարգացմանն ուղղված կրթական ծրագրերին, հաշվի առնելով առողջապահական մասնագիտությունների առանձնահատ­կութ­յունները, կապված մարդու առողջության իրավունքի հետ: 

Երևանի պետական բժշկական համալսարանն առանձնահատուկ դեր է հատկացնում ապագա բժիշկների և մասնագետների իրավագիտակցության զարգացմանն ուղղված կրթական ծրագրերին, հաշվի առնելով առողջապահական մասնագիտությունների առանձնահատ­կութ­յունները, կապված մարդու առողջության իրավունքի հետ: Կրթական ծրագրերում հատուկ շեշտադրված են մարդու իրավունքները:

Կարդալ ավելին
Փակել

Բժշկական համալսարանում «Իրավունք» առարկան դասավանդ­վում է 1977 թվականից: Մինչև 1988 թվականը դասավանդվել է որպես «Խորհրդային իրավունք» առարկա: 1988 թվականից 2012 թվականը դասավանդվել է որպես «Իրավագիտություն» առարկա: 2012 թվականին, առաջինը Հայաստանում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվել է մասնագիտացված «Առողջա­պահական իրավունքի խումբը» և դասավանդվում է «Առողջապահական իրավունք» առարկան: 

«Առողջապահական իրավունքը»՝ իրավագիտության մաս կազմող, մարդու առողջությանը, բժշկությանը, առողջապահությանն առնչվող իրավունքի ճյուղերի խումբ է: 

Առողջապահության իրավունքն իր մեջ ներառում է սահմանադրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի, վարչական իրավունքի, քրեական իրավունքի, կորպորատիվ իրավունքի և իրավունքի այլ ճյուղերի առողջապահությանն առնչվող որոշակի իրավահարաբերությունների խումբ: 

Առողջապահական իրավունքի ոլորտի իրավահարաբերությունների և հետազոտութ­յունների առարկան առողջության իրավունքն է, առողջապահական իրավահամակարգը, բժշկական գործունեությունը, պացիենտների և բժիշկների իրավունքներն ու պարտակա­նությունները, բժշկական էթիկայի կանոնները, բուժաշխատողների պատասխանատվությունը, առողջապահական կազմակերպությունները, պետության դերը առողջապա­հության, բժշկական օգնության և սպասարկման հարաբերություններում, առողջապահության կազմա­կերպման գործում: 

Առողջապահական իրավունք առարկան նախատեսված է և դասավանդվում է Բժշկական պետական համալսարանի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական, հանրային առողջության ֆակուլտետներում, կլինիկական օրդինատու­րայում, ինտերնատուրայում, ասպիրան­տուրայում, քոլեջում: 

Առողջապահական իրավունքի խումբն իրականացնում է նաև առողջապահական իրավունքի լրացուցիչ կրթական ծրագրեր՝ իրավաբանների, փաստաբանների, առողջապահության կազմակերպիչ­ների և այլ մասնագետների համար: 

Առողջապահական իրավունք առարկան իր մեջ ներառում է նաև «Իրավունքի հիմունքներ» համառոտ կուրսը: Առարկան ամփոփված է դասա­խոսությունների ժողովածուի մեջ, որը ներառում է հետևյալ թեմաները.

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

  • Առողջապահական իրավունքի առարկա
  • Իրավունքի հասկացությունը և իրավական ակտերը
  • Սահմանադրական իրավունքի հիմունքներ
  • Մարդու իրավունքներ
  • Աշխատանքային իրավունքի հիմունքներ, բուժաշխատողներ
  • Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՄԱԿԱՐԳԸ

  • Առողջության իրավունք
  • Առողջության իրավունքի ապահովման օրենսդրական հիմքերը
  • Պացիենտների իրավունքները և պարտակա­­նություն­ները
  • Բժիշկների մասնագիտական գործունեության իրավական կարգավորումները
  • Առողջապահական իրավունքի միջազգային իրավական կարգավորումներ
  • Առողջապահական կազմակերպություններ
  • Առողջապահական օրենսդրական բարեփոխումներ
  • Առողջապահական ոլորտի իրավական պատասխանա­տվութ­յան տեսակները:

Download

Առողջապահական իրավունքի խումբը համալրված է պրակտիկ և գիտնական դասախոսներով: 

Աշխատակազմ