• Հայ
  • Рус
  • Eng

Հետազոտության հիմունքներ

Առարկան մշակվել և 2019 թվականից ներդրվել է ԵՊԲՀ-ի դասապրոցեսում: Այն հնարավորություն է տալիս երկրորդ կուրսի ուսանողներին ձեռք բերել քննադատական մտածելակերպ, նոր գիտելիքներ և հմտություններ գրականության որոնման եւ ուսումնասիրության, հետազոտության պլանավորման, կենդանիների հետ աշխատելու սկզբունքների և էթիկական նորմերի վերաբերյալ:

Դասընթացը ներկայացնում է հետազոտության լեզուն, հետազոտության համար անհրաժեշտ բոլոր տարրերը, և բոլոր հնարավոր մարտահրավերները: Ունենալով վերոնշյալ հմտությունները և գիտելիքները՝ ուսանողները կկարողանան գտնել և ստանալ հավաստի տեղեկատվություն վստահելի աղբյուրներից, պլանավորել և իրականացնել իրենց հետազոտությունը:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները. գիտության և հետազոտության նպատակը և կարևորությունը,բանալի հասկացություններ. գրագողություն, քննադատական մտածողություն վերաձևակերպման մեխանիզմներ, ակադեմիական հոդվածի կառուցվածք, հետազոտության պլանավորում և դիզայն, գրականության որոնման մեխանիզմներ, բիոմեթոդների ընտրություն, կլինիկական հետազոտոթյունների հիմունքներ, կենդանիների հետ աշխատելու սկզբունքներ և էթիկական նորմերի ուսումնասիրություն։

Կարդալ ավելին
Փակել

Աշխատակազմ