• Հայ
  • Рус
  • Eng

Հոգեբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին:
Ամբիոնի վարիչ` Կարինե Կարլենի Թաթարյան, բ.գ.թ., դոցենտ

Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Գրիգոր Տեր-Հակոբյանը (Գրո) (1930-1937 թթ.), պրոֆեսոր Ա.Ա. Զայցևը (1938-1944), ԽՍՀՄ Բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ պրոֆեսոր Ա. Հ. Մեհրաբյանը (1944-1985թթ.), պրոֆեսոր Վ. Հ. Հովհաննիսյանը (1991-1993 թթ.), Հայաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, «Ժնևյան նախաձեռնություն» կազմակերպության անդամ պրոֆեսոր Մ.Ա. Մելիք-Փաշայանը (1985-1991թթ., 1993-2008 թթ.), պրոֆեսոր Ա. Է. Մելիք-Փաշայանը (2008-2018 թթ.), պրոֆեսոր Ա. Գ. Մկրտչյանը (2018-2019 թթ.):
29.01.2020թ-ից ամբիոնը ղեկավարում է բ. գ. թ., դոցենտ Կ. Կ. Թաթարյանը:

1957-ից ամբիոնը գործել է «Նորք» հոգեկան առողջության կենտրոնի շենքում:
2018թ-ին ամբիոնը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Դասընթացները անց են կացվում նաև “Արթմեդ” ԲԿ-ի և “Maple leafs” հայ-կանադական կենտրոնի մասնագիտացված բաժանմունքներում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հոգեբուժության ամբիոնում ուսուցմանը մասնակցում են ընդհանուր բժշկության,ստոմատոլոգիական եւ ռազմական ֆակուլտետների 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներ:
Ուսուցումն անց է կացվում ցիկլային պարապմունքների ձեւով որը ներառում է լեկցիաներ ու գործնական պարապմունքներ:
Լեկցիաների ու գործնական պարապմունքների նախատեսված ժամաքանակը ընդհանուր բժշկության եւ ռազմական ֆակուլտետների համար համապատասխանաբար կազմում են՝25 եւ 50 ժամ:Ստոմատոլոգիական ֆակուլտետի լեկցիաները կազմեւմ են 10 ժամ,գործնական պարապմունքները՝15 ժամ:Ուսանողների գիտելիքների վերահսկումը կատարվում է թեստային համակարգով:
Առարկայի դասավանդման ընթացքում օգտագործվում է ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակված դասագրքերը եւ ձեռնարկները:
Այսպիսով, հայերեն լեզվով հրատարակվել են 2 հոգեբուժության դասագիրք (1994,2012),ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով,ինչպես նաեւ բժշկական հոգեբանության ձեռնարկ(1995):

Հետբուհական կրթություն

Հետբուհական կրթությունն իր մեջ ներառում է կլինիկական օրդինատուրա եւ ասպիրանտուրա, ինչպես նաեւ բժիշկների վերապատրաստման դասընթացներ: Կլինիկական օրդինատուրայում ուսուցումը կատարվում է հետեւյալ մասնագիտություններով՝«Հոգեբուժություն»,«Նարկոլոգիա»,«Պսիխոթերապիա, «Մանկական Հոգեբուժություն»: Ուսուցման տեւողությունը տատանվում է 1-3 տարի՝ կախված մասնագիտությունից: Բացի այդ «Հոգեբուժություն» ցիկլը ներառված է «Ընտանեկան բժշկություն» ամբիոնի օրդինատորների դասավանդման ծրագրում:Ներկա պահին ամբիոնում սովորում են 11 կլինիկական օրդինատորներ:
Ամբիոնում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ հոգեբույժների, հոգեթերապեւտների, նարկոլոգների ,զինակոչային հանձնաժողովների բժիշկների և բուժքույրերի համար, որտեղ քննարկվում են հոգեկան խնդիրների դիագնոստիկան, կլինիկան, բուժումն ընդգրկող հարցերը:

Գիտահետազոտական աշխատանք

Վերջին տասնամյակների ընթացքում հոգեբուժության ամբիոնում մշակվել են այնպիսի գիտական թեմաներ ինչպիսիք են՝ անձի, գիտակցության, շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական պաթոլոգիաների կլինիկո-էպիդեմիոլոգիական խնդիրները եւ հոգեկան շեղումների տրանսկուլտուրալ ասպեկտները Հայաստանում:
Հրատարակվել են մոնոգրաֆիաներ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ,
2015-17թթ ամբիոնում անցկացվել է միջազգային գիտական նախագիծ «Դեպրեսիայի ռեցիդիվ առաջանալու գենետիկ եւ կլինիկական նախադրյալները ՌԴ-ում ու ՀՀ-ում» РФФИ եւ ГНК РА հովանավորման ներքո:
Ամբիոնում գործում է նաեւ հոգեբուժության ուսանողական գիտական խմբակ:

Միջազգային համագործակցություն

Հոգեբուժության ամբիոնը իրականացնում է միջազգային համագործակցություն ինչպես գիտական, այնպես էլ ուսուցման բնագավառում: 2012 թվականից ամբիոնը սերտ համագործակցում է ECNP-ի հետ:Վերջին տարիների ընթացքում ավելի քան 20 երիտասարդ հոգեբույժներ ուսուցումն անցել են ECNP School of Neuropsychopharmacology (Oxford), ECNP School of Old Age and Child and Adolescent Neuropsychopharmacology (Venice), ինչպես նաեւ այցելել են ECNP կոնգրեսներ:2014 թ-ին ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Մելիք-Փաշայանը կազմակերպել է ուսուցանող սեմինար հոգեբույժների համար՝ ներգրավելով Իսրաելից եւ Իսպանիայից պրոֆեսորներին - ECNP Seminar of Neuropsychopharmacology, որտեղ մասնակցեցին 30-ից ավելի երիտասարդ մասնագետներ:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասկանցում են հասարակական աշխատանքներին և անդամակցում մասնագիտական կազմակերպություններին:
Դոցենտ Ա.ֆ. Սողոյանը հանդիսանում է Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախագահ նաեւ Հոգեբույժների Համաշխարհային Ասոցիացիայի Ֆինանսային Քարտուղար:

Աշխատակազմ

Թաթարյան Կարինե Կարլենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ, դոցենտ
Սողոյան Արմեն Ֆրունզիկի բ.գ.թ., դոցենտ
Թադևոսյան Մարգարիտա Յակովի բ.գ.թ., դոցենտ
Մանվելյան Արտավազդ Գագիկի դասախոս
Թադևոսյան Գագիկ Պավելի դասախոս
Խոջայան Հայկ Վահրամի դասախոս
Հովհաննիսյան Անի Գեղամի ասիստենտ
Արզումանյան Լուսինե Անդրանիկի ասիստենտ
Մամիկոնյան Արամ Աշոտի ասիստենտ

Հասցե՝ ՀՀ, Երևան, Աճառյան 21, «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն, Հոգեբուժության ամբիոն
Էլ. փոստ` info@ysmu.am

Աշխատակազմ