• Հայ
  • Рус
  • Eng

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 1996թ.-ին (1982թ.):
Կլինիկայի ղեկավար՝ Արտավազդ Բագրատի Սահակյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմություն
1982թ.-ին ՀՀ-ում բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանի և նրա թիմակիցների կողմից հիմնադրվել է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, իսկ հետագայում՝ 1996թ.-ին, նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան:


Հիմնադրվել է 1996թ.-ին (1982թ.):
Կլինիկայի ղեկավար՝ Արտավազդ Բագրատի Սահակյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմություն
1982թ.-ին ՀՀ-ում բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանի և նրա թիմակիցների կողմից հիմնադրվել է պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, իսկ հետագայում՝ 1996թ.-ին, նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան:
Կլինիկայում տարեկան կատարվում է շուրջ 1000 վիրահատություն: Նեղ մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերվում անհետաձգելի իրավիճակներում հայտնված, վերջույթների և դրանց սեգմենտների անդամահատումներով, վերջույթների խոշոր անոթների արյունահոսությամբ, մարմնի տարբեր մասերի հյուսվածքային դեֆեկտով հիվանդներին, ինչպես նաև կատարվում են էսթետիկ վիրահատություններ, մասնավորապես՝ քթի, կոպերի, ականջների պլաստիկա, դեմքի և պարանոցի մաշկի ձգում, կրծքագեղձերի փոքրացում և մեծացում իմպլանտներով, որովայնի առաջային պատի ձգում, լիպոսակցիա և այլ վիրահատական միջամտություններ, վերականգնողական` ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, որոնցից են՝ ականջախեցու վերականգնում բնածին արատների ժամանակ, կրծքագեղձերի վերականգնում ուռուցքի կապակցությամբ հեռացնելուց հետո, հետայրվածքային դեֆորմացիաների և դեֆեկտների վերականգնում, ուռուցքային քայքայման հետևանքով առաջացած դեֆեկտների վերականգնում և այլ վիրահատություններ:
Կլինիկայում առկա են հետևյալ սարքավորումները՝
• լիպոսակցիայի ուլտրաձայնային LySonix 3000 (PulseSelect) սարքավորում` կատարում է ճարպի քայքայում և հեռացում ուլտրաձայնային ալիքների միջոցով, միջամտությունը կատարվում է ամբուլատոր, տեղային անզգայացման պայմաններում, ատրավմատիկ է,
• ստացիոնար միկրոսկոպ Karl Zeiss սարքավորում՝ խոշորացումը 10 անգամ, նախատեսված է փոքր անոթների և նյարդերի մանրակրկիտ վերականգման համար,
• էլեկտրաօպտիկական սարքավորում (ЭОП) նախատեսված է շարժական ռենտգեն լուսանկարման համար:
Կլինիկական ուղղվածություն
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան վերականգնողական միկրովիրաբուժության կենտրոն է, որը մատուցում է բարձրորակ օգնություն հետևյալ ոլորտներում՝
• դեմքի և վերջույթների վերականգնողական միկրովիրաբուժություն
• ռեկոնստրուկտիվ և վերականգնողական օնկոլոգիա
• դեմքի և մարմնի էսթետիկ վիրաբուժություն
• ինտիմ և ուռոգենիտալ զոնայի վիրաբուժություն
• դեմքի և մարմնի կոնտուրային պլաստիկա (ներարկման գելեր, բոտուլոտոքսին)
• մազերի ազատ աուտոտրանսպլանտացիա
Գիտահետազոտական աշխատանքներ
Կատարվել են բազմաթիվ կլինիկական և փորձարարական հետազոտություններ` ծայրամասային նյարդերի վերականգնման, միկրովիրաբուժական լաթերի փոխպատվաստման վերաբերյալ, էսթետիկ վիրահատությունների արդյունքների գնահատման, ինչպես նաև փորձեր՝ նյարդերի ռեգեներացիայի և իշեմիզացված մաշկալաթերի ախտա‎ֆիզիոլոգիայի ուսումնասիրության բնագավառում:
1998թ.-ին ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության» հայկական ասոցիացիան:
Համագործակցություն
• «Դյուպարկ» (Լիոն, Ֆրանսիա)
• «Մայո» (Ռոչեստեր, ԱՄՆ)

 

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ

Սահակյան Արտավազդ Բագրատի - կլինիկայի ղեկավար բ.գ.թ. ,դոցենտ
Դարբինյան Արթուր Ռաֆայելի -  բժիշկ-օրդինատոր
Ստեփանյան Արամ Ռոբերտի - բժիշկ-օրդինատոր
Բարբակաձե Ալեքսանդր Բորիսի - բժիշկ-օրդինատոր
Ասատրյան Թեհմինե Հմայակի - բժիշկ-օրդինատոր
Նավոյան Արտյոմ Գագիկի - բժիշկ-օրդինատոր
Դանիելյան Աբրահամ Միքայելի -  բժիշկ-օրդինատոր
Սահակյան Արամ Արտավազդի - բժիշկ-օրդինատոր
Նիկողոսյան Սեդա Կարենի - բժիշկ-օրդինատոր
Չոփուրյան Մարգարիտա Գագիկի - բժիշկ-օրդինատոր