• Հայ
  • Рус
  • Eng

Սեքսոպաթոլոգիայի կլինիկա

Ղեկավար՝ Արսեն Դավիթի Գրիգորյան, բ.գ.թ., դոցենտ
Սեքսոպաթոլոգիայի կլինիկան գործում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմում: Այն Հայաստանում գիտաբժշկական միակ կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` տպագրելով դրանք գիտաբժշկական տարբեր հանդեսներում: Կլինիկայում աշխատում են արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներ, ովքեր բուժում և վերականգնում են անհատների ու ամուսնական զույգերի սեռական առողջությունը:

Գիտական գործունեությունը
Կլինիկայում կատարվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով`
• հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
• սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումներ,
• սեռական ցանկության խանգարումներ,
• տղամարդու անպտղությանը զուգակցվող սեռական խանգարումներ,
• զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների որոշ առանձնահատկություններ, գիշերամիզության տարածվածություն և բժշկական փորձաքննության կազմակերպման տակտիկա:
Ախտորոշման մեթոդներ են`
• ամուսնական զույգի սեռական աններդաշնակության համակարգային վերլուծություն,
• անձի տիպի որոշում,
• ամուսնական զույգի էմոցիոնալ տիպի որոշում,
• սեքսոլոգիական մասնագիտացված թեստեր,
• սեռական կոնստիտուցիայի որոշում:
Կլինիկայում կատարվում է հետևյալ հիվանդությունների բուժում՝
• հոգեբանական և իրավիճակային գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
• խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումներ,
• անոթային և նեյրոգեն գործոններով պայմանավորված սեռական խանգարումներ,
• էրեկցիոն դիսֆունկցիա (սեռական թուլություն),
• վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում,
• տղամարդկանց անպտղություն,
• տղամարդկանց անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումների բուժում,
• տարբեր պատճառներով պայմանավորված կանանց սեռական ֆունկցիայի խանգարումներ,
• սեռական ցանկության նվազում կամ բացակայություն,
• սեռական գրգռման խանգարում,
• անօրգազմիա,
• վագինիզմ,
• ցավ սեռական հարաբերության ժամանակ,
• սեքսուալ նևրոզներ։
Կատարվում են նաև ամուսնական զույգի սեռական աններդաշնակության ախտորոշում և բուժում, ամուսնական թերապիա:
Բուժումն իրականացվում է դեղորայքային թերապիայի, ֆիզիոթերապիայի, անհատական և ամուսնական հոգեթերապիայի, վարքային հոգեթերապիայի, վարքային-ճանաչողական և ռացիոնալ հոգեթերապիայի, ներշնչանքի (սուգեստիա), սեքս թերապիայի ձևով:
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է Սեքսոլոգիայի համաշխարհային (WAS) և Հոգեբուժության հայկական ասոցիացիաների, Ուկրաինայի սեռական առողջության, Մոսկվայի քաղաքային հոգե-էնդոկրինոլոգիական կենտրոնների, Սանկտ-Պետերբուրգի բժշկական հետդիպլոմային ուսուցման ակադեմիայի (նևրոզների կլինիկա) հետ:

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ

Արսեն Դավիթի Գրիգորյան կլինիկայի ղեկավար
Հակոբյան Սևադա Վանիկի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Բ.գ.թ., դոցենտ
Հակոբյան Արամ Էդուարդի բժիշկ-օրդինատոր/սեքսապաթ/ Բ.գ.դ.,պրոֆեսոր
Ազատյան Ռուզաննա Էդուարդի բժիշկ-օրդինատոր/սեքսապաթ/
Փիլոյան Թամարա Ազատի բժիշկ-օրդինատոր/գինեկոլոգ/