• Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի կլինիկա

Ղեկավար` Զինաիդա Տիտալի Ջնդոյան, բ.գ.դ.,դոցենտ
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցի թերապիայի ծառայության բաժամունքում աշխատել են մի շարք անվանի մասնագետներ՝


Ղեկավար` Զինաիդա Տիտալի Ջնդոյան, բ.գ.դ.,դոցենտ
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցի թերապիայի ծառայության բաժամունքում աշխատել են մի շարք անվանի մասնագետներ՝
• Հովհաննիսյան Լեվոն Անդրեասի (1885-1970թթ.) - ԽՍՀՄ ԲԳԱ և Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
• Մելիք-Ադամյան Արտաշես Ալեքսանդրի (1885-1949թթ.) - Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ.,պրոֆեսոր,
• Գյանջեցյան Ռուբեն Նիկիտի (1885-1954թթ.) - Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ.,պրոֆեսոր,
• Սիմոնյան Արսեն Տիգրանի (1907-1979թթ.) - բ.գ.դ., պրոֆեսոր,
• Ավագյան Վարդան Մարգարի (1900-1978թթ.) - բ.գ.դ., պրոֆեսոր,
• Մնացականով Տիգրան Սերգեյի (1899-1968թթ.) - բ.գ.դ., պրոֆեսոր,
• Վարդապետյան Պերճ Արիստակեսի (1914-1978թթ.) - բ.գ.դ., պրոֆեսոր,
• Այվազյան Արտյոմ Ալեքսանդրի (1924-1993թթ.) - բ.գ.դ., պրոֆեսոր,
• Մամիկոնյան Ռաֆայել Սամվելի – (1927-1995թթ.) - Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ.,պրոֆեսոր,
• Նազարեթյան Էդուարդ Եղիշի – (1997 – 2004թթ.), բ.գ.դ., պրոֆեսոր:
Կլինիկան` ծավալված 18 մահճակալով, ապահովված է տեխնիկական անհրաժեշտ հագեցվածությամբ, հիվանդասենյակները`սանհանգույցներով։
Կլինիկայում գործում է հանրապետությունում եզակի՝ լյարդի կենսազննման (բիոպսիա) և կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորման մասնագիտացված ծառայությունը, ինչը թույլ է տալիս կատարել լյարդի հիվանդությունների բարդ դեպքերի ախտորոշում և կանխել ստամոքս-կերակրափողային արյունահոսությունները լյարդի ցիռոզով հիվանդների մոտ։
Թերապիայի կլինիկան, նախկինում հանդիսանալով Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոսպիտալ թերապիայի, ներքին հիվանդությունների թիվ 1, իսկ ներկայումս` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 2 ամբիոնի ուսումնական բազան, երկար տարիներ ավանդաբար զբաղվում է պարբերական հիվանդության ոչ բնորոշ ձևերի ախտորոշմամբ, այդ հիվանդության բարդությունների՝ մասնավորապես ամիլոիդոզի վաղ ախտորոշմամբ, հիվանդության բուժման և բարդությունների կանխարգելման հարցերով։ Կլինիկայում կատարվում են այդ հարցերի լուծման գիտական մեթոդների մշակման աշխատանքներ։
ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացված Պարբերական հիվանդության գիտա-գործնական կենտրոնի (մեծահասակների համար) ստեղծման նախագիծը և կենտրոնի նախատեսվող աշխատանքների ծրագիրը։
Կլինիկայում կատարվում է նաև ռևմատոլոգիական, գաստրո-էնտերոլոգիական, լյարդի հիվանդությունների ախտորոշման և բուժման գիտագործնական աշխատանքներ։
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության և մանկական վիրաբուժության, Թերապիայի թիվ 1, 3 և 4, Ախտաբանական անատոմիայի, արյունաբանության ամբիոնների, Կենտրոնական Գիտահետազոտական լաբորատորիայի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության թերապևտների Ասոցիացիայի հետ, ինչպես նաև արտերկրի մի շարք լաբորատորիաների և ինստիտուտների հետ, մասնավորապես՝
• Laboratoire de Genetique Moleculaire, Hopital A De Villeneuve, Montpellier, France 34295, Professor Touitou Isabelle, M.D., Ph.D.,
• Institute of Human Genetics, Sheba Medical Center.

 

Կարդալ ավելին
Փակել

Անձնակազմ


Ջնդոյան Զինաիդա Տիտալի կլինիկայի ղեկավար բ.գ.դ. , դոցենտ
Հովհաննիսյան Տաթևիկ Ռաֆայելի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Բադալյան Գայանե Գուրգենի բժիշկ-օրդինատոր
Ղազինյան Իրինա Սամվելի բժիշկ-օրդինատոր
Ղալումյան Նարինե Վլադիմիրի բժիշկ-օրդինատոր
Գինոսյան Քնարիկ Վարդանի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Մանուկյան Սուսաննա Գուրգենի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Թարխանյան Սրբուհի Հրաչյայի բժիշկ-օրդինատոր
Գոգյան Նաիրա Վալիկոյի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Բոյաջյան Պետրոս Պետրոսի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Ալեքսանյան Մերի Կամոյի բժիշկ