• Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի թիվ 3 ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Վարիչ (պաշտոնակատար)` Արմինե Միքայելի Մինասյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Պատմություն
Թերապիայի թիվ 3 ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` թերապիայի ամբիոնների վերակազմավորումների արդյունքում: Ամբիոնում ընդգրկվել են ինչպես ուսումնամեթոդական և կլինիկական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսներ, այնպես էլ երիտասարդ, արտերկրում վերապատրաստված մասնագետներ: 

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Վարիչ (պաշտոնակատար)` Արմինե Միքայելի Մինասյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Պատմություն
Թերապիայի թիվ 3 ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` թերապիայի ամբիոնների վերակազմավորումների արդյունքում: Ամբիոնում ընդգրկվել են ինչպես ուսումնամեթոդական և կլինիկական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսներ, այնպես էլ երիտասարդ, արտերկրում վերապատրաստված մասնագետներ:
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտաժողովներին, դասախոսների մեծ մասը Զալցբուրգում և Վիեննայում անցել է AAF ծրագրի վերապատրաստում, իսկ ամբիոնի վարիչը` նաև ԱՄՆ-ում:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մի շարք ձեռնարկներ, տպագրվել հոդվածներ Հայաստանի եւ արտասահմանյան տարբեր ամսագրերում:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում
Ուսուցումն ամբիոնում անց է կացվում ամբիոնի կլինիկական բազաներում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Նաիրի» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում:
Ամբիոնում ուսուցումն իրականացվում է բոլոր ֆակուլտետների 5-րդ, 6-րդ կուրսերում` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով դասավանդվում են ընդհանուր թերապիայի բաժինները` թոքաբանություն, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա:
Դասավանդումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքեր, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին և կլինիկայի աշխատանքին: Գործնական պարապմունքների ընթացքում օգտագործվում են նաև լուսանկարներ և ձայնագրություններ: Հատկացված են ժամեր նաև ուսանողների ինքնուրույն աշխատանքի համար:
Ուսանողների գիտելիքների գնահատումը կատարվում է թեստային հարցման և բանավոր քննությունների միջոցով՝ համաձայն համալսարանում ընդունված կարգի:

Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում իրականացվում է հետևյալ մասնագիտություններով`
• ներքին հիվանդություններ,
• գաստրոէնտերոլոգիա,
• նեֆրոլոգիա,
• թոքաբանություն:

Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում գիտական հետազոտությունները վերաբերում են կարդիոռենալ համախտանիշի կլինիկոպաթոգենետիկ բնութագրերին, ախտորոշմանը և ֆարմակոթերապիային, պարբերական հիվանդության, շնչառական համակարգի հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտենզիայի հիմնախնդիրներին:

Աշխատակազմ