• Հայ
  • Рус
  • Eng

Թերապիայի թիվ 4 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:
Թերապիայի թիվ 4 ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին՝ որպես ԵՊԲՀ մագիստրատուրայում ուսուցանվող թերապիայի ամբիոն: Ամբիոնում ընդգրկվել են ինչպես կլինիկական հարուստ պրակտիկայով փորձառու դասախոսներ, այնպես էլ երիտասարդ, արտերկրում վերապատրաստված մասնագետներ:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:
Թերապիայի թիվ 4 ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին՝ որպես ԵՊԲՀ մագիստրատուրայում ուսուցանվող թերապիայի ամբիոն: Ամբիոնում ընդգրկվել են ինչպես կլինիկական հարուստ պրակտիկայով փորձառու դասախոսներ, այնպես էլ երիտասարդ, արտերկրում վերապատրաստված մասնագետներ:
Ամբիոնի կազմավորման օրից մինչև 2013 թ. սեպտեմբերի 12-ը անբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է բ.գ.թ., դոցենտ Գագիկ Սերդծիկի Հակոբյանը, որից հետո առ այսօր վարիչի պարտականությունները կատարում է բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Կոնստանտինի Զախարյանը:

Կարդալ ավելին
Փակել


Ուսուցում


Ամբիոնում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ ավարտական կուրսերի հայալեզու, ավարտական 6-րդ կուրսի ռուսալեզու և անգլալեզու ուսանողներին դասավանդվում են ընդհանուր թերապիայի բաժինները՝ պուլմոնոլոգիա, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա: Ուսուցումն իրականացվում է ցիկլային պարապմունքների ձևով, որոնք ներառում են դասախոսություններ, սեմինար պարապմունքներ, ժամանակակից դիդակտիկ նյութերի կիրառմամբ, հիվանդների զննում, հետազոտում և ամենօրյա վարում, քննարկումներ:
Ամբիոնի կլինիկական բազան «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն է (գաստրոէնտերոլոգիական, կարդիոլոգիական, պուլմոնոլոգիական և նեֆրոլոգիական բաժանմունքներ): Լինելով բազմապրոֆիլ մեծ հիվանդանոց՝ կենտրոնն ապահովում է կլինիկական հետազոտման ամբողջականությունը, ինչը չափազանց կարևոր է ուսանողների մոտ կլինիկական մտածելակերպ ձևավորելու և զարգացնելու:

Հետդիպլոմային ուսուցում
Ամբիոնում իրականացվում է տեղացի և արտասահմանցի շրջանավարտների հետդիպլոմային ուսուցում, մասնավորապես` կլինիկական օրդինատուրա` հետևյալ մասնագիտություններով.

  • ներքին հիվանդություններ,
  • կարդիոլոգիա,
  • պուլմոնոլոգիա,
  • նեֆրոլոգիա,
  • գաստրոէնտերոլոգիա,
  • ռևմատոլոգիա:

Գիտահետազոտական աշխատանքներ


Ամբիոնում կատարվում են գիտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով.
• պարբերական հիվանդության պաթոգենեզի մեխանիզմների ուսումնասիրություն, կոլխիցին-ռեզիստենտ հիվանդների բուժման սխեմաների մշակում,
• Հայաստանում H.Pylori-ասոցացված հիվանդությունների ախտորոշման և բուժման ստանդարտների մշակում,
• լյարդի նյութափոխանակային հիվանդությունների ախտորոշման և բուժման ռացիոնալ ալգորիթմների մշակում,
• սրտային անբավարարության ժամանակ դեղորայքային նորագույն բուժման մեթոդների կիրառում,
• բրոնխիալ ասթմայի պաթոգենետիկ մեխանիզմների ուսումնասիրություն
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար գիտական աշխատանքներ են ներկայացնում տպագրության ինչպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ գրախոսվող այլ միջազգային ամսագրերում:
Ամբիոնի աշխատակիցների կողմից պատրաստվում և հրատարակության են ներկայացվում ուսումնական նյութեր՝ գրքեր և ձեռնարկներ:

Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի ամենամյա համագումարին, Միացյալ եվրոպական գաստրէնտերոլոգիական ամենամյա շաբաթին, Աուտոբորբոքային հիվանդությունների միջազգային կոնգրեսին:
Ամբիոնի կողմից ներկայացվել են զեկույցներ միջազգային մի շարք գիտաժողովներում:

Աշխատակազմ