• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 1934թ.-ին:
Կլինիկայի ղեկավար՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պատմություն
Վիրաբուժության կլինիկան հիմնադրվել է 1934թ.-ին, պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկի կողմից: Կլինիկայում տարբեր տարիներին աշխատել են անվանի հայ պրոֆեսորներ Հ.Ս. Քեչեկը, Ս.Ս. Շարիմանյանը, Ս.Մ. Գալստյանը, Վ.Հ. Սարուխանյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը, Հ.Վ. Սարուխանյանը:

Հիմնադրվել է 1934թ.-ին:
Կլինիկայի ղեկավար՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պատմություն
Վիրաբուժության կլինիկան հիմնադրվել է 1934թ.-ին, պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկի կողմից: Կլինիկայում տարբեր տարիներին աշխատել են անվանի հայ պրոֆեսորներ Հ.Ս. Քեչեկը, Ս.Ս. Շարիմանյանը, Ս.Մ. Գալստյանը, Վ.Հ. Սարուխանյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը, Հ.Վ. Սարուխանյանը:
1997թ.-ից Վիրաբուժության կլինիկան ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանը, ով նաև ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչն է։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վիրաբուժության կլինիկան ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ուսումնական բազան է:
Օգտագործվող ախտորոշման մեթոդներ
Կլինիկայում օգտագործվում են ախտորոշման հետևյալ մեթոդները՝
• կլինիկալաբորատոր քննություններ
• բիոքիմիական քննություններ
• սեռոլոգիական քննություններ
• բակտերոլոգիական քննություններ
• ռենտգեն քննություններ
• ՈՒՁՀ,
• ՀՇ
• ՄՌՏ
• գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա
Մասնագիտական ուղղվածություն
Կլինիկայի մասնագիտական ուղղություններն են՝
• աբդոմինալ վիրաբուժություն
• պարանոցի վիրաբուժություն
• վահանաձև գեղձի վիրաբուժություն
• ենթաստամոքսային գեղձի վիրաբուժություն
• լյարդի վիրաբուժություն
• կրծքային վիրաբուժություն
• անոթային վիրաբուժություն
Գիտական ուղղվածություն
Կլինիկայի գիտական ուղղություններն են՝
• ճողվածքների վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները,
• որովայնի խոռոչի վիրաբուժական միջամտությունների ժամանակ էնդոտոքսիկոզի զարգացումը:
Համագործակցություն
Վիրաբուժության կլինիկան համագործակցում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի բժշկական համալսարանի սիրտ-անոթային և ընդհանուր վիրաբուժության ամբիոնների հետ: Կլինիկայի մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, հանդես են գալիս զեկուցումներով:

Կարդալ ավելին
Փակել

 

Անձնակազմ


Միրիջանյան Մուշեղ Միսաքի կլինիկայի ղեկավար բ.գ.դ., Պրոֆեսոր
Գրիգորյան Դավիթ Ալբերտի բժիշկ-օրդինատոր
Գրիգորյան Կարեն Համլետի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Կիրակոսյան Արման Աղասու բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Հովհաննիսյան Հովհաննես Վանիկի բժիշկ-օրդինատոր
Մելոյան Արմեն Կոմիսարի բժիշկ-օրդինատոր բ.գ.թ.
Աղաջանյան Արթուր Սեդրակի բժիշկ-օրդինատոր
Հովհաննիսյան Սուրեն Ստեփանի բժիշկ-վիրաբույժ բ.գ.դ.
Բալասանյան Արմայիս Յուրիի բժիշկ
Գալումյան Արամայիս Սամվելի բժիշկ