• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության թիվ 1 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին:


Ամբիոնը ձևավորվել է 1928թ.-ին` Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բազայի հիման վրա: Ամբիոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը (1928-1936թթ.) եղել է պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Գրիգորիի Միրզա-Ավագյանը: Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերապատրաստվել է Ֆրանսիայում, եղել է հանրապետության առաջավոր վիրաբույժներից մեկը: Նա Հայաստանում առաջինն է կատարել սրտամկանից հրազենի գնդակի հեռացման վիրահատություն:

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին:


Ամբիոնը ձևավորվել է 1928թ.-ին` Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բազայի հիման վրա: Ամբիոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը (1928-1936թթ.) եղել է պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Գրիգորիի Միրզա-Ավագյանը: Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերապատրաստվել է Ֆրանսիայում, եղել է հանրապետության առաջավոր վիրաբույժներից մեկը: Նա Հայաստանում առաջինն է կատարել սրտամկանից հրազենի գնդակի հեռացման վիրահատություն:
1933թ.-ից ամբիոնը կոչվել է հոսպիտալային վիրաբուժության ամբիոն, այնտեղ դասավանդել են ընդհանուր, մասնավոր վիրաբուժություն, վնասվածքաբանություն, ռազմադաշտային և դիմածնոտային վիրաբուժություն:
1936-1952թթ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Գասպար Հովակիմի Մելքոնյանը: 1937թ.-ին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պերիֆերիկ նյարդերի վնասումներ» թեմայով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 2 ատենախոսություններ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով:
1952-1979թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Իվան Քրիստափորի Գևորգյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 10 և թեկնածուական 30 ատենախոսություններ: Նրա նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է կենսաբանական թաղանթների լաբորատորիա: 1961թ.-ին նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ 1962թ.-ին նա ընտրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Եղել է Վիրաբույժների միջազգային ընկերության անդամ, հանրապետության գլխավոր վիրաբույժը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով:
1979-1998թթ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 2 և թեկնածուական 12 ատենախոսություններ: Հեղինակ էր նորարարական 20 առաջարկությունների: Հայաստանում առաջինն է կատարել սրտամկանից էխինոկոկէկտոմիա, շնչափողի բիֆուրկացիայի մասնահատում, կերակրափողի հեռացումից հետո պլաստիկա ստամոքսով, մեզենտերիկոկավալ շունտավորում։ Կարևոր ներդրում է ունեցել Հայաստանում լեղուղիների վերականգնողական և կազմափոխական վիրաբուժության զարգացման մեջ։ Հայաստանում թորակալ վիրաբուժության, կերակրափողի վիրաբուժության, էնդոկրին վիրաբուժության հիմնադիրներից մեկն է: Հայաստանի առողջապահության մեջ ներդրել է էխինոկոկոզի բուժման դեպքում հակահելմինթային դեղորայքային թերապիան, ինչը շրջադարձային նշանակություն է ունեցել էխինոկոկոզի կրկնությունների կանխարգելման գործում: Եղել է հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժը: Պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով և ՀՀ առողջապահության նախարարության ոսկե մեդալով:
1998-2008թ.թ. ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Ստեփան Սուրենի Հովհաննիսյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 9 թեկնածուական ատենախոսություններ՝ նվիրված էնդոկրին վիրաբուժությանը, անաէրոբ ինֆեկցիայի հետազոտմանը: Պրոֆեսոր Հովհաննիսյանի ղեկավարման ընթացքում «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայում ներդրվել է էնդոսկոպիկ վիրաբուժությունը, սկսել են կատարվել լապարասկոպիկ և թորակոսկոպիկ միջամտություններ:
2008թ.-ից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը: Նրա կողմից Հայաստանում առաջինն են կատարվել լապարասկոպիկ վիրահատություններ սուր կպումային աղիքային անանցանելիության, 12-մատնյա աղու թափածակված խոցի կապակցությամբ: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը կլինիկայի աշխատանքում ներդրել է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության, որովայնի արտաքին ճողվածքների, աղիների բորբոքային հիվանդությունների, կոլոռեկտալ քաղցկեղի կապակցությամբ լապարասկոպիկ վիրահատությունները: 2018թ.-ից հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատուն ընդհանուր վիրաբուժության գծով:
Մինչ 2011թ.-ի օգոստոս ամիսը ամբիոնը կոչվել է Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոն, որից հետո այն վերանվանվել է Վիրաբուժության թիվ 1 ամբիոն:
2018թ. սեպտեմբերից ամբիոնի հիմնական կլինիկական բազան է հանդիսանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցը (՛՛Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ՛՛ ՓԲԸ):


Ուսուցում


Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Դասավանդումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին, կլինիկայի գործնական աշխատանքին:
Ամբիոնում ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողներին դասավանդվում են ընդհանուր վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ՝ երեք լեզուներով:
Ամբիոնն առաջիններից մեկն է կիրառել տեսահաղորդում` վիրասրահից լսարան:
Ուսանողների գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային հարցման, թեստային և բանավոր քննությունների միջոցով:
Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ստոմատոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի և ընդհանուր բժշկության 4-րդ, 5-րդ կուրսերի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 12 ձեռնարկների հրատարակմանը, «Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի 2 հատորների ստեղծմանը:
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 3 տարի տևողությամբ:
Ամբիոնի կլինիկական բազաներն են՝
Միքայելյան համալսարանական հիվանդանոց (Կլինիայի ղեկավար` պրոֆ. Ս.Ա. Ստեփանյան),
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, վիրաբուժության կլինիկա,
«Արթմեդ» բժշկական կենտրոն, ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունք (բաժանմունքի վարիչ` պրոֆ. Ա.Մ. Սահակյան)
«Աստղիկ»  բժշկական կենտրոն, կարդիովիրաբուժության բաժանմունք:


Գիտահետազոտական աշխատանքներ


Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
• Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման հարցերի հետազոտություն,
• Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության բարդությունների բուժում,
• Լեղաքարային հիվանդության և նրա բարդությունների բուժում,
• Որովայնային և կրծքային վիրաբուժությունում տեսադիտման հնարավորությունների ուսումնասիրություն,
• Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ռեֆլյուքս էզոֆագիտների հետազոտում և բուժում
• Որովայնի արտաքին ճողվածքների լապարասկոպիկ բուժման մեթոդների ուսումնասիրություն:
Համագործակցություն
Ամբիոնն ուսումնական և գիտական կապերի մեջ է.
• Մեմմինգենի հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի հետ (կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Կարստեն Ն.Գուտտ),
- See more at: http://ysmu.am/hy/chairs/virabuzhutyan_tiv_1_ambion/#sthash.0Wf2f55Q.dpuf

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Դասավանդումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին, կլինիկայի գործնական աշխատանքին:

Աշխատակազմ