• Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկա

Ղեկավար` Հմայակ Սոսի Սիսակյան, բ.գ.դ., պրոֆեսոր:
Կլինիկան հիմնադրվել է 2004 թ.-ի փետրվարի 7-ին Հմայակ Սիսակյանի կողմից, ով առ այսօր ղեկավարում է այն։
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է Հայաստանում։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն:

Ղեկավար` Հմայակ Սոսի Սիսակյան, բ.գ.դ., պրոֆեսոր:
Կլինիկան հիմնադրվել է 2004 թ.-ի փետրվարի 7-ին Հմայակ Սիսակյանի կողմից, ով առ այսօր ղեկավարում է այն։
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է Հայաստանում։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն:
Կլինիկայի փորձառու և Ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան հագեցված է սիրտ-անոթային ախտորոշիչ և միջամտային վերջին սերնդի սարքավորումներով`
• սթրես-թեստ,
• տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն,
• անգիոգրաֆիկ լաբորատորիա:
Կլինիկայում տարեկան կատարվում է 250-ից ավելի կորոնար ստենդավորում:
Կլինիկայի մասնագիտական ուղղվածությունները`
• սուր կորոնար համախտանիշ,
• սրտի իշեմիկ քրոնիկ հիվանդության բուժում,
• ոչ ինվազիվ սիրտ-անոթային հետազոտություններ,
• ինվազիվ սրտաբանություն,
• սրտային սուր և քրոնիկ անբավարարություն,
• կարդիոմիոպաթիաներ,
• սիրտ-անոթային դեղամիջոցների կլինիկական ֆարմակոլոգիա։
Կլինիկայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները`
• էլեկտրասրտագրություն (ԷԿԳ),
• էխո-սրտագրություն,
• սթրես-էխո-սրտագրություն,
• տրանս-էզոֆագալ էխո- սրտագրություն,
• Հոլտեր-մոնիթորինգ,
• Տրեդմիլ թեստ։
Ինվազիվ ծառայությունը կատարում է`
• Կորոնարոանգիոգրաֆիա,
• կորոնար անգիոպլաստիկա (բալոն-դիլատացիա, ներանոթային ստենտի իմպլանտացիա):
Կլինիկայի ինտենսիվ թերապիայի բլոկը (5 մահճակալ)` հագեցած է թթվածնային և մոնիթորինգի կենտրոնացված համակարգերով, սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ սարքավորումներով` ԷՍԳ, Էխո-ԿԳ:
Կլինիկայում գործում է նաև կորոնար կատետերիզացիայի լաբորատորիան։
Կլինիկայի յոթ հիվանդասենյակում ծավալված է 14 մահճակալ։
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է:
Կլինիկայում մասնագիտացում են անցնում սրտաբանություն մասնագիտությամբ տեղացի և արտասահմանցի բժիշկներ:
Այստեղ նաև մեկամսյա վերապատրաստում են անցնում բժիշկներ` Հայաստանի տարբեր մարզերից և այլ երկրներից (Լատվիա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան և այլ):
Կլինիկայում գիտական աշխատանքներն ուղղված են սրտի ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ ուսումնասիրությանը սրտային անբավարարության տարբեր փուլերում։ Տպագրված աշխատանքները լայնորեն ներկայացված են միջազգային ինդեքսավորված ամսագրերում:
Կլինիկայում իրականացվում են բազմակենտրոն ռանդոմիզացված կլինիկական միջազգային մի շարք հետազոտություններ:
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է`
• Միլանի Սան-Ռաֆաել հիվանդանոցի սրտային անբավարարության բաժանմունքի,
• Թոմաս Ջեֆերսոնի (ԱՄՆ, Ֆիլադելֆիա) համալսարանի ուլտրաձայնային ինստիտուտի հետ։

 

Կարդալ ավելին
Փակել

 


Անձնակազմ
Սիսակյան Հմայակ Սոսի - կլինիկայի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր
Օրդյան Արմեն Աշոտի - բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ.
Շեկոյան Սեդա Վլադիմիրի - բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ., դոցենտ
Մայրապետյան Ռուզաննա - Ալբերտի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ., դոցենտ
Մկրտչյան Լուսինե Հենրիխի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ.
Մելիքյան Կարինե Ռաֆիկի բժիշկ-օրդինատ/էնդոկրինոլոգ/
Սահակյան Լաուրա Գագիկի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ.
Ավետիսյան Հասմիկ Ենոքի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մնացականյան Անահիտ Արայիկի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սահակյան Լուսինե Գագիկի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Մխիթարյան Վահան Կարենի պատասխանատու
Մելիքյան Արտյոմ Էդվարդի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սարգսյան Վահագն Ազատի բժիշկ
Տերտերյան Արամ Մկրտչի պատասխանատու
Բաղդասարյան Լիդա Վոլոդյայի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Սարգսյան Ցոլակ Մկրտչի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Պեպոյան Սերգեյ Կոնստանտինի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Կժդրյան Հովհաննես Կայծակի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ.
Գրիգորյան Էլիզաբեթ Էդուարդի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/ բ.գ.թ.
Ծառուկյան Սիրուշ Քրիստի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/
Հովհաննիսյան Մարիամ Ռաֆայելի բժիշկ-օրդինատոր/սրտաբան/