• Հայ
  • Рус
  • Eng
60-ից ավել հնդիկ ուսանող արժանացավ հավաստագրի
60-ից ավել հնդիկ ուսանող արժանացավ հավաստագրի
26.02.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ լսարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում 60-ից ավելի հնդիկ ուսանող արժանացավ հավաստագրի COVID-19 համավարակի ընթացքում կամավորական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար: 

Միջոցառման սկզբում ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի օտարերկրացի ուսանողների ֆակուլտետային խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին, ի նշան երախտագիտության, բժշկական բուհի տարբերանշանի տեսքով նվեր փոխանցեց Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանին: 

Հավաստագրերն ակտիվ ուսանողներին հանձնեցին դեկան Գայանե Ավետիսյանը և ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը: 

Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ուսանողներին կամավորական աշխատանքի համար՝ Գայանե Ավետիսյանը բարձր գնահատեց նրանց նվիրվածությունն ու աշխատասիրությունը: 

Փոխդեկան Անահիտ Ազնաուրյանն իր խոսքում ընդգծեց գիտելիքի և համբերատարության արժեքները ապագա բժիշկների կյանքում՝ կարևորելով ուսանողների մասնակցությունը տարբեր ակադեմիական ծրագրերին: 

Հնդիկ ուսանողներին շնորհավորեցին և միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Օտարերկրացի ուսանողների միջազգային հարցերի բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթհին, Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը: 

Արարողությունից հետո բոլոր մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին նվիրված հուշատախտակի մոտ։