• Հայ
  • Рус
  • Eng
«ԵՊԲՀ հուշամեդալ»՝ պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանին
«ԵՊԲՀ հուշամեդալ»՝ պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանին
26.03.2021

Բժշկական համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար Փարիզի «Նեկկեր»  (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանին շնորհվեց «ԵՊԲՀ հուշամեդալ»:   

Երկար տարիներ Նոել Եղյա Գարաբեդյանը նախագահել է Փարիզի համալսարանական կլինիկաների վարչությունը: Փրանսիայի պատվավոր լեգիոնի ասպետ է:  1992 թվականին նրա անմիջական աջակցությամբ և ղեկավարությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծվել է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի մասնաճյուղը:

Հետագա տարիներին և նախքան այդ մասնագետը նպաստել է ամբիոնում ժամանակակից և նորագույն ուսումնական և գիտական ուղղությունների ներդրմանը, երիտասարդ մասնագետների, կլինիկական օրդինատորների, ուսանողների կատարելագործմանը:

Նշենք, որ անվանի պրոֆեսորը Հայաստան է ժամանել Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության անդամների պատվիրակության կազմում։