• Հայ
  • Рус
  • Eng
«Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր – սեղան քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողները
«Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր – սեղան քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողները
22.02.2017

ՀՀ ԳԱԱ-ի նախագահական նիստերի դահլիճում անցակցվել է Մայրենիի օրվան նվիրված միջոցառում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ իրականացվող «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր–սեղան քննարկումը, որին մասնակցում էին անվանի գիտնականներ, լեզվաբաններ, մտավորականներ:

Քննարկման մասնակիցների համար մայրենիին նվիրված ասմունքով ու երգով հանդես եկան Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ, արաբ, պարսիկ, ինչպես նաև՝ սփյուռքահայ երիտասարդները: