• Հայ
  • Рус
  • Eng
Հոկտեմբերի 16-ն անեսթեզիոլոգի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 16-ն անեսթեզիոլոգի համաշխարհային օրն է
16.10.2021

Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի մասնագիտական տոնը:

Անեսթեզիան նյարդերի զգայունության կորուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է ցավազրկման, անզգայացման համար՝ վիրահատական միջամտությունների ժամանակ, ատամները բուժելիս, վնասվածքների դեպքում և բժշկական շատ այլ ուղղություններում:

 «Անեսթեզիա» հայտնի տերմինն առաջին անգամ կիրառել է հին հույն բժիշկ և փիլիսոփա Դիոսկորիդը, որը, Ներոն կայսեր օրոք հռոմեական բանակի հետ ճանապարհորդելով, ուշադրություն էր դարձրել, որ մարդախոտից (мандрагора) պատրաստված հանգստացնող դեղամիջոցներն օգնում էին ավելի հաջող իրականացնել վիրահատությունները և փրկել զինվորների կյանքեր:

Անեսթեզիոլոգիայի՝ որպես բժշկության առանձին ոլորտի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից: 1846 թվականի հոկտեմբերի 16-ին ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ վիրահատություն իրականացրեց եթերային անզգայացմամբ:

Այսպես, առաջին անգամ հանրությանը ներկայացվեց ընդհանուր անզգայացման անեսթեզիայի հաջող փորձը: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 16-ն ընդունված է համարել անեսթեզիոլոգի համաշխարհային օր:

Այս տարի կլրանա մասնագիտական տոնի 175-ամյակը: