• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց ներբուհական շախմատի առաջնություն
Անցկացվեց ներբուհական շախմատի առաջնություն
29.11.2019

ԵՊԲՀ-ում ապագա բժիշկները շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ միջոցառումներին և մրցույթներին՝ իրենց գիտելիքներն ընդլայնելով տարբեր բնագավառներում:

Այս անգամ Ուսանողական խորհրդարանի դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի կողմից կազմակերպվել էր ներբուհական շախմատի առաջնություն, որի ժամանակ 10 մասնակից կարողացավ եզրափակիչ փուլ անցնել:

Եզրափակիչ փուլում 3 մասնակից կարողացավ լավագույն արդյունքներ գրանցել` գրավելով առաջին երեք հորիզոնականները:

Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցներն են Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Հակոբ Հակոբյանը, Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Արփինե Գրիգորյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Վարազդատ Հարութինյանը: