• Հայ
  • Рус
  • Eng
Անվանական կրթաթոշակի արժանացած ապագա բժիշկները
Անվանական կրթաթոշակի արժանացած ապագա բժիշկները
28.09.2022

Գիտական խորհրդի նիստում հաստատվել է 2022-2023 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդ ապագա բժիշկների թեկնածությունը:

Խորհրդի անդամներին ներկայացվեցին այս ուսումնական տարվա ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4 և դեղագիտական ֆակուլտետի 1 անվանական կրթաթոշակառուները:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Էլեն Խաչատրյանը «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան», Ալիսա Պետրոսյանը «Լևոն Հովհաննիսյանի անվան», Հասմիկ Գասպարյանը «Վահան Արծրունու անվան», Սյուզան Հովսեփյանը «Գրիգոր Արեշյանի անվան» , իսկ Դեղագիտական ֆակուլտետից Ալվարդ Նասիբյանը «Հակոբ Հովհանիսյանի անվան» կրթաթոշակառու է:

«Ուսանողներից յուրաքանչյուրն իր առաջադիմությամբ, կարգապահությամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման տեսակետից արժանի է ստանալ կրթաթոշակ»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը նշեց, որ մեկդարյա բժշկական բուհում անվանական կրթաթոշակ սահմանված կարգի համաձայն շնորհվում է գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն և օրինակելի վարք ունեցող ուսանողներին: