• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկները նշեցին Տեառնընդառաջը
Ապագա բժիշկները նշեցին Տեառնընդառաջը
13.02.2020

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և «Խոյ» պարի խմբի նախաձեռնությամբ այսօր Տեառնընդառաջի տոնին նվիրված կազմակերպվել էր միջոցառում, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները տոնական տրամադրությամբ պարեցին, շուրջպար բռնեցին ազգային երգերի ներքո: Վերջում, ըստ ավանդույթի, ցատկեցին խարույկի վրայով: Ուսանողները Տեառնընդառաջի մասնակիցների համար պատրաստել էին փոքրիկ հյուրասիրություն՝ աղանձ, թխվածքաբլիթ ու քաղցրավենիք:

Նշենք, որ Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է: Հնում կրակը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակը վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակների` փոխինձի, չամիչի, աղանձի, ընկույզի, բոված սիսեռի մի մասը և բաժանում, մյուս մասը տանում տուն` երեկոյան խնջույքի համար: