• Հայ
  • Рус
  • Eng
Ազգային երգերն ու պարերը՝ ապագա բժիշկների կատարմամբ
Ազգային երգերն ու պարերը՝ ապագա բժիշկների կատարմամբ
03.12.2019

«Խոյ» ազգային պարի խումբը, որն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ապագա բժիշկների, այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ ինչպես պարային, այնպես էլ երաժշտական համարներով:

«Բուլուլ», «Մածուն», «Վանա ձկնորս», «12 ոտք», «Պուդուդի և Ջամբարամի», «Շավալի և Խոշ բիլազիկ», «Բարի լուսո», «Մախմուր աղջիկ», «Զինչուզինչ տամ լողվորին» և այլ աշխատանքային, հարսանեկան երգերն ու պարերը, որոնք մեկ անգամ ևս թույլ տվեցին ներկաներին ավելի մոտենալ ազգային ակունքներին, հայ մարդու անբաժան ուղեկիցն են եղել, հարստացրել են հայ շինականի ներաշխարհը՝ հոգևոր և մշակութային արժեքներով:

Մինչ միջոցառման մեկնարկը՝ կազմակերպիչները ներկայացրին պարերի ու երգերի ծագումն ու պատմության պատառիկներ, խոսվեց խմբի անվանակոչման մասին: «Խոյ» ազգային պարի խումբը, որ բժշկական համալսարանի սովորողներին հնարավորություն է ընձեռում սովորել ազգային պարեր, անվանակոչվել է ի պատիվ հայ մեծանուն բժշկապետերից մեկի՝ Մխիթար Հերացու, ով ծնվել է Ուրմիա լճի մերձակայքի Խոյ կամ Հեր քաղաքում։ Անվանակոչման հաջորդ պատճառն էլ այն է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ խոյին երկրպագել է որպես տոտեմի՝ պաշպամունքի առարկա դարձած կենդանու։

Նշենք, որ ԵՊԲՀ-ում «Խոյ» ազգային պարի խմբի կողմից արդեն իրականացվելեն տարբեր միջոցառումներ, և դրանք շարունակական են լինելու: