• Հայ
  • Рус
  • Eng
Բժիշկ դառնալ ցանկացող դպրոցականները հյուրընկալվել էին բժշկական համալսարանում
Բժիշկ դառնալ ցանկացող դպրոցականները հյուրընկալվել էին բժշկական համալսարանում
06.03.2021

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մարզում գործող շուրջօրյա խնամքի հաստատության 9 երեխա, այդ թվում՝ Արցախից հյուրընկալվել են բժշկական համալսարանում։

Դպրոցականները մեծ ցանկություն ունեն ապագայում ընտրել բժշկի մասնագիտությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երազանքի օր» նախաձեռնության շրջանակում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի աջակցությամբ երեխաների համար Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում կազմակերպվել է շրջայց, այնուհետև փոքրիկ հանդիպում, որտեղ խոսվել է բերանի խոռոչի հիգիենայի մասին։