• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ն այս տարի ունի 85 հնդիկ շրջանավարտ
ԵՊԲՀ-ն այս տարի ունի 85 հնդիկ շրջանավարտ
29.07.2021

2021 թվականի հնդիկ շրջանավարտները հանդիպում ունեցան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանի հետ:

Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց ուսումնառության 6 տարվա համար: Նրա խոսքով՝ հնդիկ ուսանողները ԵՊԲՀ ընդունվել են երազանքներով և նպատակներով: «Ստանալով ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աջակցությունը, անմասն չմնալով ուսանողական առօրյայից, հնդիկ ուսանողները կազմակերպել և մասնակցել են բազմաթիվ կրթական, մշակութային, մարզական միջոցառումների»,-շեշտեց նա:

Բարձր գնահատելով իրենց ուսումնառության տարիներին իրականացված բարեփոխումները՝ հնդիկ սովորողները շնորհակալություն հայտնեցին ԵՊԲՀ ղեկավարությանը՝ ընդգծելով, որ հպարտ են 100-ամյա բուհի շրջանավարտը լինելու համար:

Չնայած տարբեր հանգամանքներից ելնելով որոշ շրջանավարտներ արդեն մեկնել են Հայաստանից, սակայն Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահը վստահեցրեց, որ շատերը կմնան և կմասնակցեն օգոստոսին կայանալիք Հիպոկրատի երդման արարողությանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով հնդիկ ուսանողներին բուհը բարեհաջող ավարտելու և բժշկի մասնագիտություն ստանալու առիթով՝ շրջանավարտներին մաղթեց հաջողություններ իրենց հետագա գործունեության ընթացքում: