• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Առողջապահության միջազգային համաժողով»-ին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Առողջապահության միջազգային համաժողով»-ին
22.10.2021

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում   այս օրերին ընթանում է «Առողջապահության միջազգային համաժողով»-ը, որին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին։ Միջոցառման գլխավոր թեման է կյանքը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Տարբեր երկրներից ժամանած փորձագետները կքննարկեն հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատանքը նոր պայմաններում, կորոնավիրուսի դեմ պայքարի և վարակված հիվանդների վերականգնման մեթոդները:

Այցելուները հնարավորություն ունեն անցնել սրտանոթային համակարգի հետազոտություն, չափել ներակնային ճնշումը, գլյուկոզայի մակարդակը և արյան թթվածնի հագեցվածության աստիճանը:

Միջազգային համաժողովի շրջանակում գործում է նաև գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստման կայան: