• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկների հաջողությունը՝ բազկամարտի միջբուհական առաջնությունում
Ապագա բժիշկների հաջողությունը՝ բազկամարտի միջբուհական առաջնությունում
18.10.2021

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է աջակցել ապագա բժիշկներին` մասնակցելու սպորտային բազմաթիվ միջոցառումների՝ գրանցելով լավագույն արդյունքները: Ապագա բժիշկները հերթական հաջողությունն են ունեցել բազկամարտի միջբուհական 22-րդ առաջնությունում:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշում է, որ ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետներից միջբուհական առաջնությանը մասնակցել է 6 ուսանող՝ թիմային մրցմամբ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: «Հայաստանի 17 բուհից առաջնությանը մասնակցել է 121 մարզիկ, որից 6-ը՝ ԵՊԲՀ ուսանողները: Դասախոսներ Նարեկ Շիրինյանի և Զավեն Հակոբյանի գլխավորությամբ ապագա  բժիկները հերթական լավագույն արդյունքները կարողացան գրանցել՝ բարձր պահելով բժշկական մայր բուհի անունը»,-ընդգծում է ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ ամբիոնը շարունակելու է ապագա բժիշկների կողքին լինել՝ հերթական հաջողությունները գրանցելու ճանապարհին: