• Հայ
  • Рус
  • Eng
Գարնանային դպրոցի 2-րդ օրը
Գարնանային դպրոցի 2-րդ օրը
27.03.2023

Grow edutainment-ի համահիմնադիր, տնօրեն Անուշ Մանուչարյանը դպրոցի մասնակիցների հետ վարեց արդյունավետ հաղորդակցման հմտությունների պրակտիկ քննարկում։

Խմբակային աշխատանքից հետո մասնակիցները վերլուծեցին սեփական գործողությունները` վեր հանելով խմբում աշխատելու համար օգտագործվող հմտությունները` բերելով ընդհանրացված բանաձևի։ Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցի ցավի տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն (ԱՄՆ) Ապկար Ապկարիանը ներկայացրեց գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցումը գիտնականների տեսանկյունից։

Գիտնականը կիսվեց իր տեսլականով Հայաստանի գիտահետազոտական ապագայի վերաբերյալ և որպես ուղեցույց զուգահեռներ տարավ այլ երկրների և գիտական կազմակերպությունների հաջողված պատմությունների հետ։ Օրվա երրորդ խոսնակ "Thermo Fisher Scientific" կազմակերպության (Իսպանիա) ներկայացուցիչ Էզեքիել Բասմաջեանը կիսվեց իր 17 տարվա փորձով կլինիկական հետազոտությունների ոլորտում։

Ներկայացրեց դեղագործական ընկերությունների հետաքրքրությունները կլինիկական հետազոտությունների դաշտում պասիվ գործունեություն ծավալող երկրկներում` այդ թվում և Հայաստանում: