• Հայ
  • Рус
  • Eng
Համալրվել է բժշկական բուհի այցելու պրոֆեսորների շարքը
Համալրվել է բժշկական բուհի այցելու պրոֆեսորների շարքը
22.10.2021

Հայազգի ստոմատոլոգներ Ջեք Կումջյանը (ԱՄՆ), Գրեգորի (Կրիկոր) Կազանջյանը (ԱՄՆ) և Սերգեյ Գրիգորևը (Ռուսաստան) համալրել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսորների շարքը։

Բժիշկ Կումջյանը ստոմատոլոգիայում ստացել է իր DDS (Doctor of Dental Surgery) և մագիստրոսի աստիճանները (MSD) Ինդիանայի համալսարանի ատամնաբուժական դպրոցում: Նա Օրթոպեդների ամերիկյան խորհրդի դիվանագետ է, հանդիսանում է Օրթոպեդների ամերիկյան քոլեջի, Անշարժ պրոթեզների ամերիկյան ակադեմիայի, Վերականգնողական ստոմատոլոգիայի, Դիմածնոտային պրոթեզավորման ամերիկյան ակադեմիաների խորհուրդների անդամ: Բժիշկ Կումջյանն այժմ Ստենֆորդի Համալսարանի բժշկական դպրոցի գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, նաև զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի ստոմատոլոգիական դպրոցի կլինիկական դոցենտի պաշտոնը: Բժիշկ Կումջյանը հրատարակել է ավելի քան քսան հոդվածներ և դասախոսել է ԱՄՆ-ում և արտերկրում:

Բժիշկ Կազանջյանը ստացել է իր DDS աստիճանը Ջորջթաունի Համալսարանում, Ստոմատոլոգիական Քոլեջում (Վաշինգտոնի շրջան), իսկ MS աստիճանը՝ Նյու Յորքի համալսարանում: Նա ստոմատոլոգիայի գծով  կլինիկական օրդինատուրան ավարտել է ընդհանուր Վետերանների բժշկական կետրոնում (Նյու Յորք) և նույն կետրոնում է անցել նաև Պարօդոնտոլոգիայի կլինիկական օրդինատուրան: Գրեգորի Կազանջյանն 1982- 2012 թվականներին Վետերանների Բժշկական կետրոնում աշխատել է Պարօդոնտոլոգիայի կլինիկական օրդինատուրայի ծրագրի ղեկավարի պաշտոնում, Նյու
Յորքի համալսարանում՝ Պարօդոնտոլոգիայի և Իմպլանտոլոգիայի դոցենտի պաշտոնում, 1982-ից մինչ այժմ՝ Ատամնաբուժական քոլեջում: Դոկտոր Կազանջյանը հայերեն հեղինակել է «Պարօդոնտոլոգիա» գիրքը։

Բժիշկ Գրիգորևն ավարտել է Սվերդլովսկի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Նա բ.գ.դ., պրոֆեսոր է, հեղինակ և համահեղինակ ավելի քան 280 գիտական հոդվածի և զեկույցի, 25 մեթոդական ուղեցույցի,
ուսումնական ձեռնարկների, ՌԴ 18 արտոնագրի և մեկ մենագրության:

Սերգեյ Գրիգորևը հանդիսանում է Ուրալի պետական բժշկական համալսարանի (ՈւՊԲՀ) ստոմատոլոգիական ֆակուլտետի պրոբլեմային հանձնաժողովի և Ուրալի ու Պերմի պետական բժշկական համալսարանների «ստոմատոլոգիա» մասնագիտությամբ պաշտպանիչ ատենախոսության խորհրդի անդամ: Նրա ղեկավարությամբ 4 թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել։