• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական բժիշկ-նյարդաբան Բելլա Գրիգորյանը վարել է  «Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը» թեմայով աշխատաժողով ֆրանսիացի գործընկերների հետ
Համալսարանական բժիշկ-նյարդաբան Բելլա Գրիգորյանը վարել է «Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը» թեմայով աշխատաժողով ֆրանսիացի գործընկերների հետ
15.10.2021

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի շրջանակում, երկու երկրի մասնագետները «Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը» թեմայով աշխատաժողովի շրջանակում անցկացրին ինտերակտիվ հանդիպում:

Համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, նյարդաբան Բելլա Գրիգորյանն արտերկրի գործընկերների, բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ իրականացրեց հետազոտություններ, ներկայացրեց իր կողմից իրականացված բազմաթիվ նյարդային վնասվածքներ ունեցող վիրավոր զինվորների հետազոտման ուսումնասիրությունները:

Բժիշկ-նյարդաբանը դասախոսեց նաև պերիֆերիկ նյարդերի էլեկտրանեյրոմիոգրաֆիկ հետազոտությունների վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում հետազոտվեց երեք պացիենտ:

Հանդիպման ընթացքում համալսարանական մասնագետն անդրադարձավ նաև զգայական նյարդի հաղորդունակության ուսումնասիրություններին: Աշխատաժողովի ընթացքում բժիշկները փորձի փոխանակման լայն հնարավորություն ունեցան. Ֆրանսիայից ժամանած գործընկերները կիսվեցին «անսովոր» (Unusual sensory nerve) զգայական նյարդային ուսումնասիրությունների թեմայով:

Հիշեցնենք, որ հոկտեմների 14-ին ԵՊԲՀ-ում մեկնարկել է եռօրյա Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը «Բուժօգնության ապահովումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիրավորներին» խորագրով:

Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները նախանշեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները: