• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական ձյուդոյի մրցաշարում ապագա բժիշկներն արժանացել են մեդալների
Համալսարանական ձյուդոյի մրցաշարում ապագա բժիշկներն արժանացել են մեդալների
09.12.2019

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով Երևանի ձյուդոյի և սամբոյի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցում անցկացվել է ձյուդոյի մրցաշար:

Մրցմանը մասնակցել են նաև ԵՊԲՀ ուսանողները: Ապագա բժիշկներն այս անգամ ևս հաջողություններ են գրանցել՝ արժանանալով բրոնզե և արծաթե մեդալների:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս, թիմի մարզիչ Աշոտ Հակոբյանի համոզմամբ ուսանողների հաջողությունները կլինեն շարունակական, քանի որ ձյուդոյի թիմը վերջին տարիներին տարբեր առաջնությունների է մասնակցել՝ շահելով 2 ոսկե, 8 արծաթե և 12 բրոնզե մեդալներ: 

Նշենք, որ ձյուդոյի մրցումներին մասնակցել են ապագա բժիշկներ Էմիլ Իսրայելյանը, Հրանտ Խաչատրյանը, Հրանտ Ստեփանյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Զորօղլյանը, Ժորա Մխիթարյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հակոբ Ծատուրյանը, Անդրեյ Ուռումյանը , Նարեկ Հարությունյանը, Ենոք Գասպարյանը և Անդրանիկ Սահակյանը: