• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական հիվանդանոցների բժիշկները ֆուտզալի առաջնության են մասնակցում. ֆոտոշարք
Համալսարանական հիվանդանոցների բժիշկները ֆուտզալի առաջնության են մասնակցում. ֆոտոշարք
13.04.2021

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների բժիշկները ոչ միայն կարևորում են պացիենտների առողջությունը՝ բուժելով նրանց, այլև խրախուսում են առողջության պահպանումը: Մասնակցելով տարբեր սպորտային միջոցառումների, բժիշկները ևս մեկ անգամ փաստում են, որ առողջության պահպանման հիմնական գրավականը և լավագույն դեղամիջոցն առողջ ապրելակերպն է: 

Ապրիլի 12-ին կայացավ «Վիկտորիա Սպորտ» բժիշկների ֆուտզալի 2021 թվականի առաջնության բացումը և մեկնարկային առաջին խաղը։ Առաջնությանը, որն արդեն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են մայրաքաղաքի հիվանդանոցների բժիշկներից կազմված 12 թիմ, որոնք բաժանված են 2 խմբի։ 

Առաջնության մեկնարկին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկներն ու կլինիկական օրդինատորները մրցեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների հետ: 

Թիմերը մեծ ոգևորությամբ մասնակցելով առաջնությանը հույս ունեն, որ նախաձեռնությունը շարունակական կլինի, և բազմաթիվ առիթներ կլինեն մարզական միջոցառումների մասնակցելու համար: