• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել
Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել
23.12.2020

Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած երկու տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էր 5×4սմ–ի:

Կատարված վիրահատությամբ հեռացվել է գոյացությունն ամբողջությամբ՝ առանց որևէ բարդությունների: Կատարված միջամտությունն իր տեսակի մեջ եզակի էր՝ հաշվի առնելով գոյացության չափերը: Հարկ է նշել, որ երեխայի մոտ գոյացությունն ունենալով արագ աճ բերում էր լուրջ էսթետիկ և ֆունկցիոնալ խանգարումների:

Համալսարանական մասնագետները ծնողներին ևս մեկ անգամ հորդորում են նման դեպքերում չզբաղվել ինքնաբուժությամբ և չընդունել հակաբիոտիկներ, անհապաղ դիմել դիմածնոտային վիրաբույժի՝ մասնագիտական խորհրդատվություն կատարելու համար: