• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով/վճարովի/
Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով/վճարովի/
26.07.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում հայտարարվում է ընդունելություն՝ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի 2021–2022 ուսումնական տարվա համար, «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով, հետևյալ պայմաններով. 

Ստոմատոլոգիական մասնագիտություններ

 

Մասնագիտությունը

Տևողությունը՝ տարիներով

Ուսման տարեկան վարձաչափը՝ ՀՀ դրամով

Շարունակելի մասնագիտության ժամկետը 2019 թվականից հետո կլին.օրդինատուրան ավարտածների համար

1

Ընտանեկան ստոմատոլոգիա

1,5

1 050 000

Թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիա - 1,5 տարի, օրթոդոնտիա- 2 տարի

2

Մանկական ստոմատոլոգիա

2

500 000

 

3

Դիմածնոտային վիրաբուժություն

3

850 000

 

Դեղագիտական մասնագիտություններ

 

Մասնագիտությունը

Տևողությունը՝ տարիներով

Ուսման տարեկան վարձաչափը՝ ՀՀ դրամով

1

դեղագործության կազմակերպում և կառավարում

1

600.000

2

դեղագործական քիմիա

1

600.000

3

դեղաձևերի տեխնոլոգիա

1

600.000

4

կլինիկական դեղագիտություն (ֆարմացիա)

2

600.000

ԵՊԲՀ   նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեներով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեներով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեներով
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը) պատճեներով
  5. 3 լուսանկար 3x4 չափի
  6. Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար): Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելուց պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ , Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

 Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը տեղադրված են ԵՊԲՀ-ի ysmu.am կայքում՝ հետևյալ հղումով.

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքների բանավոր ստուգում: Հարցատոմսում ներառված կլինեն երեք հարցեր՝ յուրաքանչյուր մասնագիտական առարկայից 1-ական հարց:

Ընդունելության քննության անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ կտեղեկացվեք լրացուցիչ:  

Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ, մինչև 23․08․2021թ. ժամը 15։00 ներառյալ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին. +37410 301-064, ներքին՝ 365, 366: