Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է:
Ամեն տարի այս օրն անցկացվող ակցիան նպատակամղված է՝ բարձրացնելու իրազեկությունը առողջապահական այս խնդրի վերաբերյալ, նպաստելու տեղեկատվության հասանելիությանը, թե ինչպես կանխել խլությունն ու լսողության կորուստը, խթանել ականջի և լսողության խնամքն ամբողջ աշխարհում:
Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնակչության իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով որոշում է տարվա թեման և մշակում ապացույցների վրա հիմնված տեղեկատվական տարաբնույթ նյութեր:
Այս տարի ԱՀԿ կողմից ընտրված թեման հետևյալն է՝ «Լսողության խնամք բոլորի համար. ստուգում, վերականգնում, շփում»:
2021 թվականին Լսողության պահպանման միջազգային օրը կնշանավորվի լսողության վերաբերյալ ԱՀԿ առաջին համաշխարհային զեկույցի ներկայացմամբ: